Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին

ապառաժՎաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիրը մարդաշատ էր: Հուշահամալիրում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարդիկ ծաղիկներ էին խոնարհում: Հուշակոթող այցելեցին ու երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարութունը:

Թեեւ 1988թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 26 տարի է անցել, սակայն նրա թողած վերքերը դեռեւս չեն սպիացել: Ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի՝ մենք պետք է վերհիշենք 1988-ի դեկտեմբերի 7-ի ժամանակաշրջանը, հատկապես դրան նախորդած ժամանակաշրջանը, այն է՝ փետրվարյան օրերը, Արցախյան ազատագրական պայքարը, եւ այդ ամենի մեջ այն ահավոր ցավը, որը կրեց մեր ժողովուրդը: «Ամենագնահատելին այն է, որ նույնիսկ այդ ծանր պայմաններում եւ այդ կորստի ցավի մեջ մեր ժողովուրդը տուրք չտվեց որեւէ ներքին խնդիրների եւ համազգային խնդիրներն առաջին պլանում էին: Մենք ոչ միայն պետք է հիշենք ու հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը, այլ այդ ցավերի մորմոքման ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք»,-շեշտել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:ապառաժ2

ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքերով՝ դեկտեմբերի 7-ի երկրաշարժը մեծ վնաս է հասցրել Հայաստանին: Նախարարի պնդմամբ՝ ավերածությունների զգալի մասը շինարարների մեղքով է եղել: «Այդ տարիներին շենքերն ու շինությունները կառուցվում էին 7 բալ սեսմակայուն շինարարության նորմերով, սակայն երկրաշարժը դաս հանդիսացավ շինարարական ոլորտի համար: Երկրաշարժից հետո միայն եկել են այն եզրահանգման, որ 7 բալ սեսմակայութնությունը շատ քիչ է, եւ այսօր Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում գործում է 9 բալ սեսմակայուն շինարարության նորմերը, բոլոր շենքերն ու շինությունները կառուցվում են այդ նորմերին համապատասխան: Սա խոսում է այն մասին, որ նորակառույց շենքերը կարող են դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերին»,-aparaj.am-ի հետ զրույցում նշեց Կ. Շահրամանյանը:

aparaj.am

Տպել Տպել