ՀՕՄ -ի Արցախի մեկուսի միավորը համալրվեց նոր անդամներով

HOMԴեկտեմբերի 6-ին Արցախի Ասկերան քաղաքում 10 անդամներով հիմնվեց ՀՕՄ-ի մասնաճյուղ:

Ողջունելով կազմակերպության նոր անդամներին` ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՀՕՄ-ը գործում է Արցախում եւ իրականացնում է տարբեր ծրագրեր: Նա հույս է հայտնել, որ Ասկերանի մասնաճյուղը նույնպես ակտիվ գործունեություն կծավալի քաղաքում եւ իր ներդրումը կունենա քաղաքում տարբեր սոցիալական, կրթական ծրագրեր իրականացնելու գործում:

Միջոցառմանը ներկա էին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության անդամ Դիանա Հովսեփյանը, Ասկերանի քաղաքապետ, Արցախի ՀՅԴ ԿԿ անդամ Ալյոշա Գաբրիելյանը, ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի վարչության անդամներ:

Երդման արարողությունից հետո ընտրվել է ՀՕՄ-ի Արցախի Ասկերանի մասնաճյուղի վարչությունը:

aparaj.am

Տպել Տպել