Դավթաշենում հիմք դրվեց սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքին

ՕգնիռԵրևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սիրիահայերի համար կառուցվող` սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը:

Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, սիրիահայեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի փոխանցմամբ, այս ծրագրի իրականացումը քաջալերող է. այս նախաձեռնությունն իսկապես վստահություն է առաջացնում բոլորի եւ հատկապես սիրիահայերի շրջանում:

Ռուստամյանի խոսքով, այս ծրագրի իրականացումը վկայում է, որ մենք իսկապես կարող ենք ձեռք մեկնել աշխարհում տուժած ցանկացած հայկական հատվածի:

ՀՅԴ ԳՄ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ հիմնադրամի նախաձեռնություններից ամենածավալունը Երևանում հաստատված սիրիահայերի համար բնակարանաշինական ծրագիր իրականացնելն էր, որը, ըստ էության, արդեն իսկ կյանքի է կոչվում։

Լիլիթ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնությանն աջակցելու և հիմնադրամի կողքին լինելու համար:Տառօն

«Օգնիր եղբորդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Թաթուլ Հարությունյանի խոսքով` սիրիահայերն այստեղ բնակարաններ կարող են ձեռք բերել ինքնարժեքից ավելի ցածր գներով: Շենքն արդեն ունի 3 տասնյակից ավելի շահառու:

Նշենք, որ շենքի շինարարությունն իրականացնում է «Խարբերտշին» ՓԲԸ-ն, ճարտարապետն է Ալբեր Աճեմյանը: 4 ամիս առաջ սկսված շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Կառուցվելիք 14 հարկանի շենքը նախատեսված է 78 ընտանիքի համար:

Տպել Տպել