Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի արարողություն

hrayr karapetyanՀուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը:

Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչներին, որ Հայաստանի իշխանությունների կողմից արվելու է ամեն ինչ հանցագործության հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Տեղեկացվեց համայնքին նաև, որ Գյումրի է գործուղվել Պետերբուրգահայ հայտնի վիրաբույժ Վիլեն Խաչատրյանը, որը վիրահատել է վեց ամսյա փոքրիկ Սերյոժային: hrayr3
Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարելուց հետո հայ համայնքի ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Այնուհետև Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով Գյումրի գրեցին, որը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակին:
Տեղեկացնենք նաև, որ Գյումրիյում կատարված սպանություններից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ Սանկտ-Պետերբուրգցիների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:

18/01/2015

Տպել Տպել