Հայոց բանակի տոն Սանկտ-Պետերբուրգում

hrayrՀունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 23-րդ տարելիցը:

Հայոց բանակի ստեղծման տոնին նվիրված ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որտեղ մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ /80 հոգի/, ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Հայոց բանակի 23-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի մեդալներով և կրծքանշաններով:

Տպել Տպել