Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելից

Արամ ՄանուկյանԱյսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է։ Երեւանում՝ ոստիկանության գլխավոր շենքի մոտ տեղադրված կիսանդրու առջեւ, Արամ Մանուկյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ ՀՅԴ գործիչները։

Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, Արամ Մանուկյանը ցույց տվեց, որ առանց ազգային մտածողության հնարավոր չէ կայացնել, ուժեղացնել պետությունը եւ հնարավոր չէ լինել արժանապատիվ քաղաքացի:

Իսկ ոստիկանապետի կարծիքով, Արամ Մանուկյանը նաեւ Հայաստանի ոստիկանության ձեւավորման ակունքներում է կանգնած։

yerkirmedia.am

Տպել Տպել