Մարտակերտում նշվեց ՀՅԴ 124-ամյակը

FotorCreatedՓերտվարի 5-ին ԼՂՀ Մատրակերտի շրջկենտրոնում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը:

Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Մարտակերտի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին, որից հետո տեղի ունեցավ մի խումբ երիտասարդների երդման արարողությունը:

Այնուհետև Մարտակերտի մշակույթի տանը կայացավ հանդիսավոր տոնակատարություն:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, կուսակցական ընկերներ եւ պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով ներկաներին՝ «Գանձասար» կոմիտեի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը նշեց, որ ՀՅԴ հանդիսանում է այն կուսակցությունը, որին վիճակված է եղել բախտորոշ դերակատարություն ունենալ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ՝ 1890 թվականից առ այսօր:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, անդրադառնալով Դաշնակցության առաքելությանը, նշեց, որ մեկ հարյուրամյակից ավելի է արդեն, ինչ Դաշնակցությունը կոչված է իր ուսերին տանելու հայ մարդու հոգսը, որպեսզի հայոց երկրում՝ Մեծ Հայքի տարածքում, լինի պետականություն, հայ մարդը ունենա արժանավայել կյանք:

Նա նշեց, որ Դաշնակցությունն իր գործնեության ողջ ժամանակահատվածում ապացուցեց, որ հայ մարդը կարող է եւ արժանի է պետականություն ունենալու:

«Այսօր՝ Մեծ եղեռնի նախօրյակին, ՀՅԴ նորից ի լուր աշխարհին ասում է, որ ինքը կա եւ կապրի, նա իր պայքարը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ հայ ժողովուրդը կապրի միացյալ, ծովից ծով Հայաստանում, իսկ դա մենք կատարելու ենք միասնաբար, ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված: Մենք լավ ենք գիտակցում, որ մեր թշնամիները զօր ու գիշեր մտածում են մեզ բաժանելու, տրոհելու մասին, բայց այս հողի վրա մեր աշխատանքները նորանոր որակներ կստանան՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»,- նշեց Վահրամ Բալայանը:FotorCreated3
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով Դաշնակցության դերն Արցախյան ազատագրական պայքարում: Նրա շուրջ համախմբվում էին ազգի ընտրալյալները, նրանք, որոնցից շատերը պետք է դառնային լավագույն հրամանատարներ:

«Մեր ժողովրդի մեջ ձեւավորվել է այնպիսի կարծիք, որ Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է, պետք է հաստատեմ, այո՛ Դաշնակցությունը նաեւ պատերազմի կուսակցություն է եւ 1989-ին Արցախ գալով՝ դիմակայեց ամենագլխավոր՝ հայի եւ Հայստանի լինել- չլինելու մարտահրավերին, այն ժամանակ արդեն պարզ էր, որ միայն զենքով կա փրկություն»- նշեց Արթուր Աղաբեկյանը՝ կարևորելով նաեւ ՀՅԴ ներկայիս դերն ու առաքելությունը:

Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

aparaj.am

Տպել Տպել