Հանդիպում ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում

FotorCreatedԱյսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ:

Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել ընկերային հավաքներ:

Աղվան Վարդանյանը եւ Սամվել Երանյանը այսօր, հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկյացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացրել են զեկույց ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքներից և քննարկել են ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը:

ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան

Տպել Տպել