Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը քաղաքական դպրոցի աշխատանքներին

FotorCreated Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ, Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի երիտասարդական միութիւնների մէկական ներկայացուցիչներ 2015 թ. փետրուարի 8-12-ին մասնակցեցին Միացեալ Թագաւորութեան Աշխատաւորական կուսակցութեան և Նիդերլանդների Թագաւորութեան «Մաքս վան դեռ Սթոլ» հիմնադրամի կողմից իրականացուած քաղաքական դպրոցի աշխատանքներին, որը կայացաւ Նիդերլանդներում և Բելգիայում։

Դպրոցի աշխատանքները վերաբերում էին Եւրամիութեան՝ Արևելեան Եւրոպայի և Հարաւային Կովկասի գործընկերութեան ծրագրին։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչներ։

Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի Երիտասարդական միութիւնները ներկայացնում էին Հայկ Իգիթեանը և Սուսաննա Մովսիսեանը։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Եւրամիութեան և Նիդերլանդների Թագաւորութեան բազմաթիւ պաշտօնեաների հետ։ Մասնաւորապէս ուշագրաւ է եղել հանդիպումը Նիդերլանդների Թագաւորութեան Արտաքին գործոց նախարարի հետ, ով ներկայացրել է քաղաքական իրավիճակը Կովկասում և Նիդերլանդների Թագաւորութեան դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ։

Մասնակից երիտասարդները բարձր և արդիւնաւէտ են գնահատել նմանատիպ ծրագրերը։

Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի Երիտասարդական միութիւնների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Հ.Յ.Դ. Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան ներկայացուցիչների հետ, ուր ծանօթացել են միմեանց գործունէութեանը, յատկապէս Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ կատարուելիք աշխատանքներին։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

15 փետրուար, 2015 թ.

Տպել Տպել