Մեզ համար կարեւորը արդյունքն է

Աղվան Վարդանյանը` Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին

աղվան Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը, ԲՀԿ-ականների ընդհատակ անցնելը ստիպել է կայքերին տեղեկություններ հրապարակել հիմնվելով սեփական աղբյուների վրա, հաճախ՝ ոչ հավաստի: Այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, թե հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ-ի ջանքերով, կայքերում ՀՅԴ-ի մասին եղան ամենատարբեր մեկնաբանություններ ու վերլուծություններ:

Yerkir.am-ի խնդրանքով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձավ ստեղծված իրավիճակին: Նա նախ ասաց, որ իրենց տեղեկություններով հանդիպում, իրոք, եղել է, սակայն ձեռնպահ մնաց հանդիպման բովանդակության, արդյուքների մասին մեկնաբանություն անելուց:

«Առանց փակագծերն ամբողջությամբ բացելու ասեմ, որ ՀՅԴ-ն արել է հնարավորը՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ, թույլ չտալու համար, որ երկիրը գնա անկանխատեսելի ցնցումների եւ բախումների ճանապարհով »,-ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ ՀՅԴ-ն իր կողմից գործադրված ջանքերի մասին մինչեւ այսօր կեսօր որեւէ բան չի ասել, քանի որ կարեւորը արդյունքն են համարել, բայց քանի որ ոչ ՀՅԴ-ի կողմից armlur.am կայքում տեղեկություն հայտնվեց, ՀՅԴ-ն ասաց այն, ինչ ասաց:

Նշենք, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, որ ՀՅԴ-ի հրավերով է Հայաստան ժամանել գործարար Սամվել Կարապետյանը:

yerkir.am

Հանդիպումն ուղղակի անհրաժեշտ էր

աղվան1
«Այս հանդիպումն ուղղակի անհրաժեշտ էր` հաշվի առնելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին առճակատումը, որպեսզի իրավիճակը երկրում ավելի չթեժանա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօր կայացած հանդիպմանը:

Նշենք, որ Ա.Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպումը կայացել է Դաշնակցության միջնորդությամբ:

aysor.am

Տպել Տպել