Հայ գիրքը և հայկական ինքնությունը

eritasardakanՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունները ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 6-րդ հարկի դահլիճում (Գյուլբենկյան 38 հասցե) կազմակերպում են արտերկրում տպագրված եզակի գրքերի ցուցադրություն՝ Առաջին Հանրապետության արխիվի բացառիկ փաստագրական նյութեր, «Նեմեսիս» գործողության վրիժառուների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի և մյուսների, նաև 19-րդ դարի ֆեդայական շարժման, անհատ գործիչների հուշագրություններ, ներկայացված են լինելու անհատական հավաքածուներից Դաշնակցության պատմության վավերագրեր և հայ գրականության տպագրության բացառիկ նմուշներ:

Նախատեսվում է ծրագրի ընթացքում կազմակերպել գրքերի հավաքագրում, որոնք առանձին ծրագրի շրջանակում կնվիրվեն սահմանամերձ գյուղերի դպրոցներին: Հյուրերին խնդրում ենք ներկայանալ մեկական գրքով:

Վաղը՝ փետրվարի 19-ին` 17:00-20:00-ին` ցուցադրության պաշտոնական բացումը: 18:00-ին հյուր-բանախոս՝ ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու, պատմաբան Արտաշես Շահբազյանը:

Փետրվարի 20, 17:00-20:00 հյուր-բանախոս՝ Առաջին Հանրապետության պատմության թանգարանի պատասխանատու, հնագետ Անուշ Ամսեյանը:

Փետրվարի 21, 17:00-20:00 հյուր-բանախոս՝ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պ.գ.թ. Մելինե Անումյան:

Հասցե՝ Երևան, Գյուլբենկյան 38, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն, հեռ.` (010)320445, (099)320445 , էլ. փոստ. [email protected]

Տպել Տպել