Եգիպտոսի Հայ դատն առարկայական քայլերով սկսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ձեռնարկները

FotorCreatedԵգիպտոսի Հայ դատի հանձնախումբը պատրաստել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ` անգլերեն և արաբերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հիշում եմ և պահանջում» գլխագրով պաստառն ունի հետևյալ գրությունը` «Ես պայքարում եմ, ես հիշում եմ, ընդմիշտ կպահանջեմ: Ճանաչում, արդարադատություն, հատուցում: Եկեք վերհանենք ճշմարտությունը»:

Պաստառները բաց են տարածման համար: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբն ազդարարում է, որ ծրագրված բազմաթիվ քայլերով կբարձրաձայնի այդ երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին:

armenpress.am

Տպել Տպել