«Հայ դատ Եգիպտոս» պիտակով նիւթեր

Հայոց ցեղասպանության հարցում Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն: «Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց…

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը

Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին: Եգիպտոսի խորհրդարանի…

Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը Tert.am-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պետք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի: «Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Խնդիրը շատ նուրբ է, հնարավոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն…

Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին: «Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած…

Եգիպտահայերը երկրում հարգանք ու վստահություն են վայելում

Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանության երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով եգիպտահայության խնդիրներին: -Պարոն Մազլումյան, Եգիպտոսում մոտավորապես քանի՞ հայ է բնակվում: Հայերը հիմնականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացած: -Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։…

Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների ու հայրենիքի միջև

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամ և Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնում է Եգիպտոսում հայ գաղթօջախի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն ու գաղութի խնդիրները: «Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների միջև և հայրենիքի միջև: Այդ դեպքում գործակցությունն ավելի սերտ կլինի և արդյունքն ավելի շոշափելի կլինի»,-ասաց նա: Արմեն…

Հ. Յ.Դ. պա­տո­ւի­րա­կու­թիւն մը տե­սակ­ցե­ցաւ ­Յու­նաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գա­հին հետ

Այսօր ա­ռա­ւօ­տեան, ­Յու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ Փ­րո­քո­փիս ­Փաւ­լո­փու­լոս, նա­խա­գա­հա­կան ա­պա­րան­քին մէջ, ըն­դու­նեց այ­ցե­լու­թիւ­նը պա­տո­ւի­րա­կու­թեան մը, ո­րուն մաս կը կազ­մէին Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Քե­րոբ Է­քի­զեան, Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի ա­տե­նա­պետ ընկ. Յա­կոբ ­Յո­վա­կի­մեան եւ Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ընկ. ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեան։ Մօտ կէս ժամ տե­ւած հան­դի­պու­մը ըն­թա­ցաւ սի­րա­լիր եւ ջերմ մթնո­լոր­տի…

Եգիպտոսի Հայ դատն առարկայական քայլերով սկսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ձեռնարկները

Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը պատրաստել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ` անգլերեն և արաբերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հիշում եմ և պահանջում» գլխագրով պաստառն ունի հետևյալ գրությունը` «Ես պայքարում եմ, ես հիշում եմ, ընդմիշտ կպահանջեմ: Ճանաչում, արդարադատություն, հատուցում: Եկեք վերհանենք ճշմարտությունը»: Պաստառները բաց են տարածման համար: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբն ազդարարում է, որ ծրագրված բազմաթիվ քայլերով…

Ավանդական դարձող համախմբում

Եգիպտոսի Հայ դատի յանձնախումբի հրաւէրով, Հելիոպոլսոյ առաջնակարգ ճաշարանի մը մէջ, 24 եգիպտացի լրագրողներ եւ մտաւորականներ, գիտաշխատողներ համատեղ ռամատանեան Իֆթարի սեղանի մը շուրջ համախմբուեցան Շաբաթ, 19 Յուլիս 2014-ի երեկոյեան: Աւանդական դարձող այս համախմբման հրաւիրող մարմնի անունով ողջոյնի խօսքը արտասանեց տոքթ. Արմէն Մազլումեան, որ ապա խօսք առնելու հրաւիրեց Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպսկ. Գուսանը, որ…