Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

FotorCreatedՍումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

«Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ինչպես հաղորդում է «Agencia Prensa Armenia» գործակալությունը, ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: Ավելին, Հայոց ցեղասպանության հարյուրերերորդ տարելիցի Բուենոս Այրեսի հանձնաժողովը օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը և նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը»:

Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»:

armenpress.am

Տպել Տպել