Ստեփանակերտում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

FotorCreatedՍումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաեւ այս օրերին Արցախում գտնվող ՀՅԴ ներկայացուցիչները՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ավելի քան 1000 ՀՅԴ անդամ երեկ մեկնել է Արցախ։ Նախատեսվում են այցելություններ նաեւ զորամասեր:

Տպել Տպել