Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան ընդհանուր քարտուղարն այցելեց Հայաստան

FotorCreated 2015 թ. մարտի 14-16-ին, Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր քարտուղար՝ Էուին Ինչիրը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի Եւրոպայի Արտաքին-յարաբերական յանձնախմբի անդամ Կարապետ Շադոյեանի ընկերակցութեամբ այցելեց Հայաստան։

Այցի նպատակն էր ծանօթանալ 2015 թ. մայիսի 7-10-ին, Հայաստանում տեղի ունենալիք նշեալ միութեան Խորհրդի ժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Երկօրեայ այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ Սարգիս Մկրտչեանի և Խորհրդի ժողովի կազմակերպիչ յանձնախմբի հետ, որտեղ մանրամասնօրէն քննարկուեց Խորհրդի ժողովի ժամանակացոյցը և ժողովի հետ կապուած բազմաթիւ հարցեր։

Վերոյիշեալ հանդիպումներից բացի, հանդիպումներ տեղի ունեցան նաև Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների անդամների հետ, որտեղ մտքեր փոխանակուեցին երիտասարդների, ուսանողների, կանանաց և աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան շուրջ։

Էուին Ինչիրը այցելեց Ծիծեռնակաբերդ։ Կազմակերպուեց նաև յարգելի հիւրը այցելութիւնը Երևանի տեսարժան վայրեր։
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեանն անդամակցում են 143 կազմակերպութիւններ աւելի քան 100 երկրներից։
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
17 մարտ, 2015 թ.
Երևան

Տպել Տպել