ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

FotorCreatedՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի հիմնական` ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Նա անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցության մոտեցումներին` հիմնավորելով դրանք:

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով նման հանդիպումները, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ավելի կսերտացնի երկու երկրների հարաբերությունները:

Հանդիպման ժամանակ, ՀՅԴ առաջարկով, քննարկվեց նաև Գյումրիում կատարված ողբերգության նախաքննության ընթացքը:

Հանդիպմանը մասնակցում էր ՌԴ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:

ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան

Տպել Տպել