Բեյրութում բախվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները

FotorCreatedԲեյրութում ընդհարվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Լիբանանի Երիտասարդական եւ «Զավարյան» ուսանողական միությունների անդամներին վրդովել է Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Սոն Մեկթուփ» կամ «Վերջին նամակը» ֆիլմի ցուցադրությունը Բեյրութում: Ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է:

Նման նախաձեռնություններով Թուրքիան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից: Թուրքիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը տապալելու համար երիտասարդները դատապարտող կոչերով եւ պաստառներով հավաքվել են ֆիլմի ցուցադրության վայրում, ինչը դուր չի եկել դեսպանատան անվտանգության աշխատակիցներին: Նրանք սկսել են հակահայ կոչեր անել եւ հարձակվել են երիտասարդների վրա: Ընդհարման հետեւանքով երկու հայ երիտասարդ վիրավորվել է, իսկ դեսպանատան անվտանգության երկու թուրք աշխատակից ձեռբակալվել է: Ակցիան ավելի քանի երկու ժամ է տեւել: Երիտասարդների կոչին՝ «Կը հիշենք ու կը դապատարտենք», միացել են նաեւ պատահական անցորդներ:

Ի դեպ, Լիբանանում Թուրքիայի դեսպանը հեռացել է միայն դաշնակցական երիտասարդների նախաձեռնած բողոքի ակցիայից հետո: Միջադեպով զբաղվում են իրավապահ մարմինները:

yerkirmedia.am

Տպել Տպել