Միջոցառում` նվիրված Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցին

FotorCreatedՄարտի 24-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպել էր կլոր սեղան՝ նվիրված 20-րդ դարի սկզբին Շուշիում կովկասյան թաթարների (ներկայիս ադրբեջանցիների) կողմից իրականացված հայերի ջարդերի 95-րդ տարելիցին:

Կլոր սեղանին հրավիրված էին ուսուցիչներ և աշակերտներ Շուշի քաղաքից, ինչպես նաև ուսանողներ Արցախի համալսարաններից:

Ելույթներով հանդես են եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱրՊՀ դասախոս, պատմաբան Վահրամ Բալայանը, երիտասարդ իրավաբան Վահե Հարությունյանը: Բանախոսներն իրենց ելույթներում խոսեցին Շուշիի ջարդերի, ինչպես նաև կովկասյան թաթարների կողմից հայաշատ բնակավայրերում 20-րդ դարասկզբին իրականացված ջարդերի և դրանց պատճառների մասին՝ տալով համապատասխան գնահատական՝ դատապարտելով նման ոճրագործությունները:

Նշվեց նաև, որ 20-րդ դարասկզբին Շուշիում, Բաքվում և այլ բնակավայրերում կովկասյան թաթարների կողմից իրականացված ջարդերը 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության շարունակությունն էին:

Կլոր սեղանի ժամանակ նաև համապատասխան փաստարկներ բերվեցին 1918-1920 թվականներին կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ:

Միջոցառման վերջում ներկաները բանախոսներին ուղղեցին իրենց հարցադրումները:

aparaj.am

Տպել Տպել