Անվանել դա դավաճանություն, ես չեմ համարձակվի

FotorCreated2015 ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն անցյալ տարի եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից 5242 մարդ, իսկ Ադրբեջանից՝ ավելի քիչ 2617:

Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

Նա պատասխանեց. «Դա բացատրում եմ մեր ներքին առկա խնդիրներով, պրոբլեմներով, սոցիալ-տնտեսական իրավիճակով: Այդ հարցերը բազմիցս բարձրաձայնվել են»:

Մեր հարցին՝ դա դավաճանություն չի՞, երբ զուտ իրենց կեցության հարցերը լուծելու համար հայերը փնովում են երկիրը եւ ներկայացնում են, որ քաղաքական հետապնդումների են արժանանում այս երկրում՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես դավաճանություն չէի ասի, որովհետեւ ամեն մի մարդ կոնկրետ ունի իր պատճառները այդպես վարվելու: Արտագաղթի մասին մենք շատ ենք խոսել, դրա պատճառների եւ այն կանխելու մասին: Բայց անվանել դա դավաճանություն ես չեմ համարձակվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Տպել Տպել