Մոմավառություն՝ Հրաչ Մուրադյանի հիշատակին

FotorCreatedԱյսօր ապրիլի 1-ին, Պռոշյան գյուղում կայացավ նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցի կապակցությամբ մոմավառություն, որին մասնակցում էին ՀՅԴ Երիտասարդական միության անդամները, Հրաչի հարազատներն ու ընկերները:

Մինչ այդ նրանք այցելել էին «Զորաց պանթեոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը:

ՀՅԴ երիտասարդները մոմավառությունից առաջ երթ են անցկացրել: ՀՅԴ Երիտասարդական միության անդամները «Արամ Մանուկյան» կենտրոնից երթով շարժվել են մինչեւ «Թումո» կենտրոն, որտեղից ուղեւորվել են Պռոշյան գյուղ:

FotorCreated

Տպել Տպել