Դաշնակցականների բողոքի ակցիան

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև

FotorCreatedԱյսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպել:

Ցույցի մասնակիցները «Հայոց պատմությունը ծախու չէ», «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» և նմանատիպ գրությամբ պաստառներով ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնից շարժվեցին դեպի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:

Դաշնակցական երիտասարդները պահանջագիր ունեին` հանձնելու դեսպանին, բայց քանի որ դեսպանը դուրս չեկավ դեսպանատան շենքից, նրանք նստեցին գետնին` վանկարկելով վերը նշված կարգախոսները:

Դաշնակցական երիտասարդները Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարականության հետ կապերի պատասխանատուին հանձնեցին պահանջագիր, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղhttp://www.yerkir.am/am/news/82985.htm:

Տպել Տպել