Չիլին պաշտոնապես դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը

FotorCreated Չիլիի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ապրիլի 14-ին 77 «կողմ», մեկ «դեմ» եւ երեք «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է թիվ 324 բանաձեւը, համաձայն որի` այդ երկրի խորհրդրանի ստորին պալատը զորակցություն է հայտնում «հայ ժողվրդին եւ դատապարտում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»։

Փաստաթղթով կոչ է արվում Չիլիի կառավարությանը` հետամուտ լինել այդ հարցում։ Բազմակուսակցական նախաձեռնությամբ այս փաստաթղթով Չիլիի երկպալատ խորհրդարանն ավարտին է հասցրել երկրի խորհրդարանի մյուս պալատի՝ Սենատի դեռ 2007 թվականին արած քայլը։ Այն ժամանակ նախագծի հեղինակն էր Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը՝ «Սոցիալիստական կուսակցությունից»:

Փաստաթղթում ընդգծվում էր, որ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում առանց դատավարության ձեռբակալվել եւ անհայտ կորել է հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ է դրվել այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ 1915-1923թթ.-ին դաժանորեն իրագործված Ցեղասպանության հետեւանքով կայսրության ավելի քան 1.5 մլն. հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվել են իրենց նախնիների հողում, զրկվել են կյանքից:

Սենատը որոշել է զորակցել հայ ժողովրդին, դատապարտելով նրա նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը եւ դիմել Չիլիի կառավարությանը՝ ՄԱԿ-ի 1985թ. որոշմանը միանալու առաջարկությամբ:

Տպել Տպել