Եթե գերմանացիները փոշմանած լինեին, գործընթացը պարզապես կկասեցնեին

FotorCreatedԱրդեն տեղեկացրել ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տարբեր հարթակներից հայտարարում է, որ մենք Թուրքիայից հողային պահանջներ չունենք:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոհիշյալ իրադարձություններին, շեշտեց, որ Կիլիկիո կաթողիկոսարանն այս դեպքում տարածքային պահանջ չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել: «Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը տարածքային պահանջ չի ներկայացրել, իսկ Կիլիկիո կաթողիկոսարանը տարածքային պահանջ չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել: Պահանջն ընդամենը մեկ փաստաթղթի մասին է: Սեփականության վկայական են պահանջում»,- ընդգծեց նա` հավելելով. «Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև հիմա չենք ներկայացրել հողային պահանջներ և ներկայիս քաղաքական օրակարգում չկա այդպիսի պահանջ: Ասածի էությունը սա է»:

ՀՅԴ Բյուրոյի անդամը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քվեարկության հետաձգմանը, նշեց, որ հետաձգումը զուտ գործընթաց է:

Մեր այն դիտարկմանը, թե գերմանական կողմը գուցե փոշմանել է, և դա է պատճառը, որ բանաձևի քվեարկությունը հետաձգվել է, Մանոյանը պատասխանեց. «Եթե փոշմանած լինեին, գործընթացը պարզապես կկասեցնեին»:

Տպել Տպել