Պարգեւներ` Փարիզի քաղաքապետից

FotorCreatedՖրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, որպես կատարած աշխատանքի գնահատական, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից պարգևատրվել են մեդալով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ֆեյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովչյանը: «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Փարիզի քաղաքապետի այս քայլը մեծ գնահատանք է»- գրել է Գովչյանը՝ շնորհավորելով Թորանյանին և Փափազյանին ու մաղթելով աշխատանքային հաջողություններ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ապրիլի 28-ին ծրագրված է «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով իր հավատամրությունը հայ համայնքին և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը: Ցուցահանդեսն այցելուներին կներկայացնի 1915-ի ողբերգական դեպքերի պատմությունը:

armenpress.am

Տպել Տպել