Անհրաժեշտ է ներդրումային միջավայրի փոփոխութոյւն

FotorCreatedԱյսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին, որ եթե սփյուռքահայերից ամեն մեկը հազար դոլար ներդնի հայաստանյան բանկերում, դրանից կաշխուժանա բանկային համակարգը և տնտեսությունը:

«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ` միայն դա բավարա՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը կոչը կարեւոր է համարում, բայց, ըստ նրա, կոչից զատ, պետք է լինեն նաեւ հիմնավորումներ: «Ավանդների մայր գումարները, տոկոսադրույքները պետք է երաշխավորված լինեն»,- ասաց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի` ներդրումային միջավայրի փոփոխություն է հարկավոր, որպեսզի ներդրումները լինեն վստահելի, երկարաժամկետ:

Լրագրողներից մեկի հարցին, որ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայաստանցի օլիգարխներն իրենց գումարները արտասահմանյան բանկերում են պահում, աբսուրդային չէ՞ այս կոչը, Արծվիկ Մինասյանը նշեց. «Համամիտ չեմ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գումարների ճակատագիրը»:

Տպել Տպել