Արամ Համբարյանը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը
«Մենք ուզում եմ ենք հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք նպաստեցին համաձայագիրը կյանքի կոչելուն: Այն մարդկանց, որոնք Հայաստանի ու ԱՄՆ-ի իշխանություններին մեկտեղեցին այս բանակցությունների սեղանի շուրջ: Սա մեծ առաջընթաց է»,- հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համաբարյանը:
Խոսքը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվելիք «Առեւտրի եւ ներդրումների մասին» շրջանակային համաձայնագրի մասին է։
Ըստ Արամ Համբարյանի, համաձայնագիրը երկարաժամկետ առաջանահերթություն կլինի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ամերիկայում: Կստեծվեն աշխատատեղեր, եւ երկկողմ հարաբերույթյուններն ավելի կամրապնդվեն:
«Երկիրն այսօրի» հարցին ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիկ Միլսը երեքշաբթի վստահեցրել է, որ համաձայնագիրը կխթանի հայ- ամերիկյան բիզնեսների համատեղ աշխատանքը:
yerkirmedia.am







