Լյուքսեմբուրգը միացավ Ցեղասպանությունը դատապարտող երկրներին

FotorCreatedԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ Լորեն Մոզարը՝ ով խոստացավ ավելի ուշ ներկայացնել այլ մանրամասներ։

Այն արդեն հրապարկվել է։ Խորհրդարանը հաստատում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ Ցեղասպանություն է գործադրվել։

Այդ գործողությունները տեղավովորվում են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ համընդհանուր հռչակագրի դրույթների շրջանակում։

Բանաձեւում Լյուքսեմբուրգի խորհրդարանը հղում է անում 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված նույնաբովանդակ բանաձեւի վրա։

Միաժամանակ խորհրդարանականները, մի քանի կետում թվարկելով Հայության հանդեպ գործադրված վայրագությունները, միաժամանակ ողջունել են Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հայտարարությունները 1915 թվականի իրադարձությունների հետ կապված։

Թեեւ առանձին կետով պատգամավորները կոչ են արել Թուրքիայի ղեկավարներին բաց նայել անցյալին։ Խորհրդարանականները նաեւ կոչ են արել վերաշխուժացնել հայ-թուրքական հարաբերույթունները։

yerkirmedia.am

Տպել Տպել