ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ցորենն ավելի ցածր գնով է ներկրվում Հայաստան

FotorCreatedԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպումից հետո խոսելով ԵՏՄ-ի ընձեռած առավելությունների և թերությունների մասին` ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Հաճախ մարդիկ ԵՏՄ-ի մասին խոսելիս էմոցիոնալ դաշտում են գնահատականներ տալիս` կողմնորոշվելով ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, ինչը հասկանալի է»:

Նրա բնորոշմամբ` ԵՏՄ-ի մասին տեղեկացվածության պակաս կա, և դրանով պայմանավորված` մի շարք գնահատականներ այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Եթե մենք ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններին չենք տիրապետում, ապա դեռ չի նշանակում, որ դրանք չկան: Այն մարդիկ, ովքեր մեր տնտեսական վիճակը պայմանավորում են ԵՏՄ-ի անդամակցությամբ, կա’մ դա անում են` չգիտակցելով, կա’մ չարամտորեն»,- ընդգծեց Նռանյանը:

Նրա կարծիքով` մենք պետք է աշխատենք, հետո նոր միայն արդյունքների մասին խոսենք: «Օրինակ` ես ներսից տեսնում եմ, թե որքան լավ է աշխատում Բելառուսը և կարողանում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից»,- նշեց Նռանյանը:

yerkir.am

Բարձրացրեք ԵՏՄ-ի հետ կապված բոլոր խնդիրները. Արա Նռանյանի հորդորը գործարար միջավայրին

ara1Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ ԵՏՄ-ն հնարավորությունների միություն է, բայց դրանից օգտվելու համար առաջին հերթին պետք է լինել տեղեկացված:

«Պետք է իմանալ, թե ինչ օգուտներ կարող ենք քաղել և ինչպես պետք է դրանց հասնել»,-ասաց նա:

Անդրադառնալով այսօր գործարար միջավայրի ու ԵՏՀ կոլեգիայի անդամների միջև կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բիզնեսին առնչվող մի շարք հարցեր, նա ասաց, որ հարցերի մեծ մասը տեղում ստացել են պատասխաններ:

«Ընթացակարգեր կան, որոնք հանգեցրել են խնդիրների, բայց դրանք ժամանակավոր են: Բայց այդ, ժամանակն ինչքան կարճ տևի, այնքան կշահի մեր պետությունը: ԵՏՄ-ն կոչված է նպաստելու երկրների տնտեսական խնդիրների լուծմանը, այսինքն` յուրաքանչյուր երկիր պետք է իր խնդրով գնա դեպի ԵՏՄ, և կառավարությունը պետք է աշխատի այդ խնդիրները լուծելու ուղղությամբ թե՛ ԵՏՄ-ի ներսում, թե՛ երրորդ երկրների հետ հարաբերությունների շարքում»,-ասաց նա:

Արա Նռանյանը նշեց, որ ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի անդամները սպասում են ակտիվություն Հայաստանի բիզնես դաշտից ու փորձագիտական շրջանակներից:

Նա հորդորեց բիզնես միջավայրին, հատկապես այլ երկրների հետ առնչություն ունեցողներին, բոլոր խնդիրները բարձրացնել կառավարության առջև:

«Կառավարության միջոցով էլ հասցնեն ԵՏՄ, քանի որ բանակցությունների ընթացքում ԵՏՀ-ն չի ներկայանում որպես վերացական հանձնաժողով, այլ որպես երկրների շահերը ներկայացնող միություն: Որքան շատ խնդիր ներկայացնի Հայաստանը, այնքան հավանականությունը մեծ է, որ ԵՏՄ-ի շրջանակում կլուծվեն դրանք»,-ասաց նա:

tert.am

Տպել Տպել