Հայտնի են ԼՂՀ Աժ նախագահի եւ փոխնախագահի անունները

FotorCreatedԱյսօր, մայիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը:

Արդեն հայտնի են ԱԺ նախագահի եւ փոխնախագահի անունները: Աժ նախագահի պաշտոնում գաղտնի քվեարկության արդյունքում, 28 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերությամբ, ընտրվեց ԱԺԿ պատգամավոր Աշոտ Ղուլյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՅ Դաշնակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ով 30 կողմ եւ 2 դեմ /1 բացակա/ ձայներով ընտրվեց փոխնախագահ:

Տպել Տպել