Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում

FotorCreatedԵվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հրավերով, դիտորդական կարճաժամկետ առաքելություն է իրականացրել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում:

Քվեարկության օրը պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրատեղամասեր, գրանցել բոլոր խախտումներն ու դժվարությունները, որոնց հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»:

Դիտարկման արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին: FotorCreated

Հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը ողջունել է ընտրությունների արդյունքները եւ նշել, որ Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայությունը նշանակում է, որ այնտեղ կա քաղաքական մի ուժ, որը կարող է պայքարել ազատության, հավասարության, խաղաղության եւ արդարության համար:

Հիշեցնենք, որ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս կուսակցությանը պարբերաբար մեղադրում էր հայկական լոբբիի հետ կապեր ունենալու մեջ:

Տպել Տպել