Այլևս այնտեղ լինելու անհրաժեշտություն չկա

Աղվան Վարդանյանը` Բաղրամյան պողոտա չգնալու մասին

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու ոստիկանների միջև կենդանի պատնեշ կազմած պատգամավորների թվում էր: Հինգ վեց օր է, ինչ փլուզվել է կենդանի պատնեշը: Ի դեպ, փլուզումից հետո էլ Աղվան Վարդանյանը այն քչերից էր, որ շարունակում էր մնալ պողոտայում:

Առաջին լրատվականը պատգամավորից հետաքրքրվել է պատնեշի փլուզման պատճառների մասին:

«Դա պայմանավորված էր նրանով, որ որևէ ուժ չի կիրառվելու ոստիկանության կողմից և այլևս այնտեղ լինելու անհրաժեշտություն չկա, արդեն երրորդ օրն է՝ այնտեղ չեմ: Կարծում եմ, որ արդեն ավելորդ է մեր ներկայությունը այնտեղ»,- ասաց նա:

Հարցին, թե ի սկբանե հետևում էր ցույցերին, այն ի՞նչ ընթացք ստացավ, պատասխանեց.«Ես միշտ խուսափել եմ որևէ գնահատական տալ քաղաքացիական նախաձեռնության որոշումներին, ընթացքին և այլնին, բայց ես կարծում եմ, որ այս շարժումը կարողացավ բավականին եծ արդյունքի հասնել, և եթե կարողանային այդ արդյունքն ամփոփել և դրա շարունակության վրա կառուցեին հաջորդ քայլերը, ավելի արդյունավետ կլինեին: Խոսքը՝ ստացած արդյունքը արժեվորելու ու դրանից բխող իրենց հետագա գործողությունները կազմակերպելու մասին է»:

Հետաքրքրվեցինք նաև՝ ինչ արդյունք կունենան պողոտայում շարունակվող ցույցերը: Ցուցարարները չեն նահանջում՝ շարունակելով պահանջել չեղյալ հայատարարել որոշումը, իսկ իշխանությունը դեռ քայլ չի անում:

«Իրենց որոշելիքն է, քայլերն է: Ես ուղղակի չեմ պատկերացնում ամիսներով, տարիներով այս շարունակութունը, իրենք են որոշում, մենք փորձում ենք առավելագույնս չեզոք մնալ, որպեսզի այն մաքուր նախնական շարժումը, որը սկսվել էր կիրթ գիտակից քաղաքացիների մասնակցությամբ, ես կուզենայի, որ այդ շարունակությունը լիներ, ոչ թե փոխակերպվեր այլ խնդիրների»։

1in.am

Տպել Տպել