Երեւանում տեղի է ունեցել Լիզբոնի 5-ի հիշատակին նվիրված միջոցառում

FotorCreated Լիզբոնի 5-ի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երեւանում, Կոնսերվատորիայի շենքի հարակից տարածքում:

Ավանդույթի համաձայն, ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ ամեն տարի այստեղ հավաքվում են բազմաթիվ երիտասարդներ, երգում հեղափոխական երգեր:

Մինչեւ Վաչե Տաղլեյանի, Սիմոն Յահլիյանի,Սեդրակ Աճեմյանի,Սարգիս Աբրահամյանի եւ Արա Քրճլեյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն, այս տարի կազմակերպված դասախոսությամբ երիտասարդները ծանոթացել են նրանց կենսագրությանը:

32 տարի առաջ հուլիսի 27-ին նրանք՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում պայթեցնելով Թուրքիայի դեսպանատունը, կոտրեցին անտարբերության պատը եւ աշխարհի ուշադրությունը սեւեռեցին Հայ Դատի վրա:

Հիշատակի երեկո Երեւանում` ի հիշատակ Լիսբոնի 5-ի

kayq1

32 տարի առաջ այս օրն աշխարհի ուշադրության կենտրոնում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնն էր:

Հայ 5 քաջարի մարտիկներ Հայ դատի համար իրենց ողջակիզում են Թուրքիայի դեսպանատան շենքում:

Նրանց հիշատակը հարգելու համար այսօր երեկոյան, ժամը` 19.00-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները հավաքվելու են Երեւանի Կոմիտասի անվան այգում:

yerkirmedia.am

Տպել Տպել