ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ճամբարներ են կազմակերպվել Արցախում

FotorCreatedԱսկերանի շրջանի Աստղաշեն համայնքի կրթօջախում ՀՅԴ Արեւմտյան ամերիկայի մասնաճյուղը, Արցախի երիտասարդական միության հետ համատեղ կազմակերպել են պատանեկան ճամբար: Հիմնական նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակություն մատուցելը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելն, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապ հաստատելը:

Նման ձեւաչափով ճամբարները հզոր հայրենիք ստեղծելու գրավականներից են, նշում են կազմակերպիչները: Այն անհրաժեշտ է ինչպես Արցախի պատանիներին, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդներին:

Լոս Անջելեսի քաղաքացի Նաթալի Անթունյանն առաջին ագամ է Արցախում: Հաճելին օգտակարի հետ համատեղելով արդեն 9-րդ օրն է` զբաղվում է Աստղաշենի փոքրիկների հետ:

Սփյուռքի մեր հայրենակիցներն Արցախում կազմակերպելով ամառային ճամբարներ նպատակ ունեն պատանիների ամառային արձակուրդները հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել: Ճամբարային ծրագրում ներառված են հետաքրքրական եւ ուսուցողական բազմազան միջոցառումներ: Ամառային արձակուրդներին սա թերեւս ամենասպասված նախաձեռնությունն է Աստղաշենի դպրոցականների համար:

Ճամբարի պատասխանատու Զորիկ Ղազարյանի համոզմամբ, հայրենի գյուղում նման ձեւաչափով միջոցառումը խթան է սփյուռքի հայ երիտասարդների հետ կապերի ամրապնդման համար: Իսկ թե որքանով այն հետաքրքրեց Աստղաշենի պատանիներին կարելի է կռահել ճամբարականների թվաքանակից: Սկզբնական շրջանում գյուղից 50 պատանի էր մասնակցում ճամբարին. 2-րդ եւ 3-րդ օրերի ընթացքում նրանց թիվը հասավ 80-ի:

Ճամբարային ծրագիրն իր բովանդակությամբ բազմազան է ու հագեցած. ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությունն Արցախում կյանքի կոչելու համար պատրաստակամություն հայտնեցին կամավորներիմի մեծ խումբ:

Նման ձեւաչափով ճամբար ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան շրջանի երիտասարդական միությունը նախատեսում է կազմակերպել նաեւ Շուշիում` օգոստոսին:

yerkirmedia.am

Տպել Տպել