Լիբանանի ՀՅԴ պատանեկանն այցելել է Բերձորի հուշահամալիր

FotorCreatedՄայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Լիբանանի կառույցի նախաձեռնությամբ կուսակցության պատանեկան միության մոտ 140 պատանիներ ժամանել են Արցախ:

Օգոստոսի 5-ին Լիբանանի մեր հայրենակիցներին Բերձորում դիմավորեցին ՀՅԴ Քաշաթաղի կոմիտեության անդամները և ուղեկցեցին Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիր: Պատանիները, 12 խմբապետերի եւ ընդհանուր պատասխանատու Սաքո Արաբօղլյանի գլխավորությամբ, հուշահամալիրում ծանոթացան Արցախյան հերոսամարտի պատմությանն ու իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակ հայորդիներին:

Ողջունելով Լիբանանից Արցախ եկած հայ պատանիներին ու նրանց ղեկավարներին՝ Քաշաթաղի շրջանի մասին ընդհանուր տեղեկություններ տվեցին ՀՅԴ Քաշաթաղի կառույցի անդամներ Հարութ Ավանեսյանը և Արին Գալստյանը:

Խմբապետ Վիգենը, կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, զրույցի ընթացքում ասաց, որ մինչ Արցախ գալը եղել են Երևանում, Քանաքեռավանում եւ մի շարք այլ վայրերում: Նշեց, որ պատանիները մեծ ոգևորությամբ են այցելում Մայր հայրենիքի յուրանչյուր անկյուն, և հնարավոր է՝ հետագայում որոշները բնակություն հաստատեն Հայստանում ու Արցախում:

Ս. Արաբօղլյանը տեղեկացրեց, որ Հայաստանում իրեկանացրել են պատանեկան բանակում եւ Արցախ այցելությունն էլ բանակումի շարունակությունն է: Այցը տեւելու է 3 օր: Պատանիները բաժանված են 4 հիմնական խմբերի՝ Կարմիր, Կապույտ, Ծիրանագույն և Ճերմակ, որը խորհրդանշում է Արցախը: Նշված խմբերն էլ բաժանված են 3-ական խմբակների: Նա նշեց, որ բացի լիբանանահայերից, իրենց են միացել նաեւ 13 պատանիներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Արցախում պատանիները կհանդիպեն ԼՂՀ ԱԺ նախագահի հետ, կայցելեն զորամասեր:

Բերձորի հուշահամալիրում մեր հայրենակիցները հետաքրքրվեցին Քաշաթաղի շրջանով, հարցեր ուղղեցին բանախոսներին, ստացան հետաքրքրող հարցերի պատասխաններ:

Զոհրաբ Ըռքոյան

aparaj.am

Տպել Տպել