ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովից պահանջում են հրապարակել Ադրբեջանից գաղտնի ֆինանսավորված կոնգրեսականների գործով զեկույցը

FotorCreatedԱՄՆ հայ դատի հանձնախմբի պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովից հրապարակել Ադրբեջանի կողմից ԱՄՆ օրենդսիրների՝ Բաքու կատարած ուղևորության գաղտնի ֆինանսավորման մասին 70 էջանոց զեկույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման պահանջով ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Էթիկայի հանձնաժողովի նախագահ Չարլզ Դենթին և հանձնաժողովի անդամ Լինդա Սանչեսըին: «Հանձնաժողովը չպետք է Ամերիկայի քաղաքացիներից թաքցնի արտաքին միջամտության մասին որևէ տեղեկատվություն, որը միտված է մանիպուլացնելու մեր ժողովրդավարական համակարգը»,- նամակում ասել է Խաչիկյանը:

Էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է իրականացրել պարզելու` արդյոք Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 10 անդամների և աշխատակազմի 30 անդամների ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու` 2013 թ. Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու համար:

Օրենսդիրները և նրանց աշխատակազմի անդամները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել գործուղման համար, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք նվերներ: Ճանապարհորդական շախսերի հաշվարկների համաձայն` կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112 հազար 899 դոլար:

Ներկայացուցիչների պալատի անկախ քննչական ճյուղ հանդիսացող Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի 70 էջանոց զեկույցի համաձայն` Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով 750 000 դոլար է ուղղել գիտաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար:

Տպել Տպել