Տեղի ունեցավ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի բացումը

eritԱյսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության զինվորական ղեկավար, հայկական լեգեոնի հերոս սպա, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնը, նաև տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի«Մովսես Տէր Գալուստեան» գրքի շնորհանդեսը:

Երիտասարդական կենտրոնը ծառայելու է Էրեբունի վարչական շրջանի երիտասարդներին և պատանիներին: Կենտրոնի պատասխանատուների խոսքով`բազմաթիվ ծրագրեր են լինելու, որոնք օգնելու են երիտասարդներին`ապահովվել իրենց ժամանցը: Լինելու են ուսումնական ծրագրեր, ուսումնասիրվելու է պահանջարկը, այսինքն` ինչ խնդիրներ ունեն տարածքի երիտասարդները, ինչի կարիք ունեն նրանք, և ամեն կերպ փորձ է արվելու օգնել այդ երիտասարդներին:FotorCreated 1

«Մովսես Տէր Գալուստեան» գրքի հեղինակ Աշոտ Ներսիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ անչափ կարևոր է գրքի հերոսին ճիշտ և պատմական փաստերի հիման վրա ներկայացնելը, քանի որ նա արժանի գործիչ է եղել և հայրենիքի նվիրյալ: Ներսիսյանն ասաց նաև, որ գրքի ստեղծման հարցում մեծ ներդրում է ունեցել Մովսես Տեր-Գալուստյանի որդին` Վազգեն Տեր-Գալուստյանը. նա ամբողջությամբ տրամադրել է հոր արխիվը և մենագրության ստեղծման հարցում մեծ աջակցություն ցուցաբերել:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Մովսես Տեր-Գալուստյանի որդին, Սփյուռքի և ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ:

Նշենք նաև, որ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի ստեղծումը և «Մովսես Տէր Գաուլստեան» գրքի լույս ընծայվելն իրականություն դարձան լիբանանահայ բարերար Ալեն Թաբուրյանի շնորհիվ:

Տպել Տպել