Մեկնարկել է ՀՕՄ- ի 71-րդ պատգամավորական ժողովը

FotorCreatedՀայ օգնության միության աշխարհի տարբեր անկյուններում գործող անդամներն այս օրերին հայրենիքում են: Նրանց մեկ հարկի տակ է հավաքել 71-րդ համահայկական պատգամավորական ժողովը: 7-օրյա համաժողովի մասնակիցներն ամփոփելու են կառույցի անցած 4 տարիների կատարած աշխատանքը եւ որոշելու իրենց առաջիկա տարիների առաջնահերթությունները: Հայոց ցեղասապանության ճանաչումից մինչեւ աջակցություն հայ գաղթականությանը՝ 100-ամյա պատմություն ունեցող հայապահպան կառույցը հավատարիմ է իր առաքելությանը: ««Հայ օգնության միությունը» 105 տարվա պատմություն ունի, բայց հավերժ երիտասարդ է»,- վստահ է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Որպես համահայկական մարդասիրական միություն՝ ՀՕՄ-ը ծառայել է հայ ժողովրդի նյութական, սոցիալական ու մշակութային կարիքներին:

Այն վերածվել է քաղաքական ուժի` միջազգային զարգացումներում ունենալով իր առանձնահատուկ մասնակցությունը: ««Հայ օգնության միությունը» որպես հայապահպան եւ մարդասիրական կառույց իր ուրույն տեղն ունի առաջին հերթին Սփյուռքում»,- վստահ է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը: Պատգամավորական ժողովի առաջին օրը ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունն «Արարատ» մրցանակը շնորհեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին՝ Արցախյան պատերազմի տարիներին հայության կողքին լինելու համար:

yerkirmedia.am

Տպել Տպել