Հասարակական դիվանագիտության ֆլագմանը

FotorCreated«Լիտերատուրնայա գազետա» թերթը իր հոկտեմբերի 21–ի համարում զետեղել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նյութը իր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին, որը խմբագրության կողմից վերնագրված է «Հասարակական դիվանագիտության ֆլագմանը»:

(Այն ներկայացնում ենք թարգմանաբար)

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը զբաղեցնում է հասարակական դիվանագիտության դաշտը և հայ-ռուսական երկոսության զարգացմանը նպաստում հանրային ծրագրերի միջոցով:

«Ռուս-հայկական համագործակցության» գործունեությունը ընթանում է մի քանի ուղղություններով. հարաբերություններ ռուսաստանյան քաղաքական ուժերի, վերլուծական կենտրոնների, գործող հայկական կազմակերպությունների հետ և այլն: Յուրաքանչյուր ոլորտի համար մշակված են կոնկրետ ծրագրեր և աշխատանքը այդ ուղղություններով կրում է համակարգված ու հետևողական բնույթ:

Այդպիսի ծրագրերից մեկը` «Զգու’յշ, պատմական փաստեր են», ուղղված է պատմության կեղծարարության և պատմական փաստերի աղավաղման փորձերի դեմ: Վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան առաջատար տեղեկատվական հարթակներում Կովկասագետների գիտական ընկերության, Սևծովյա-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի հետ համատեղ ներկայացվել են հայ, ռուսաստանյան և օտար հեղինակների արժեքավոր ուսումնասիրություններ:

Վերլուծական ինստիտուտների հետ համագործակցության ծրագրերից կարելի է առանձնացնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հետ համատեղ անցկացրած «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» կլոր սեղանը 2012 թ. մարտին:

Հնարավոր չէ շրջանցել այնպիսի իրադարձություն, ինչպիսին «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի հիմնադրումն է, ի դեպ, Ռուսաստանի պատմության հռչակման տարում: Մատենաշարի գրքերից ռուսաստանյան ընթերցողները տեղեկանում են, թե որքան սերտորեն են կապված մեր երկրների պատմությունների ճակատագրական էջերը: Արդեն ընթերցողի դատին են ներկայացվել այնպիսի արժեքավոր հրատարակություններ, ինչպիսիք են Ստանիսլավ Տարասովի «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին» ժողովածուն, հայտնի կոնոդրամատուրգ և գրող Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը», իտալացի հեղինակ Անտոնիա Արսլանի «Ասք Մշո ճառընտիրի մասին» վեպը, բաշկիր հեղինակ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակը, «Հայաստան-Իրան» հոդվածների ժողովածուն, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան» (հայերեն), պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի «29-րդ և 67-րդ սիբիրյան հրաձգային գնդերը գերմանական ճակատում 1914-1918 թթ.» գրքերը:

Դրանից բացի, ակտիվորեն զարգանում է նաև «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են ռուսաստանյան և օտար հեղինակների աշխատանքների շնորհանդեսները հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ժամանակակից Հայասասանի վերաբերյալ:

Մենք հիմնել ենք «Ռուսահայության ձայնը» տեղեկատվական-վերլուծական հետուստածրագիրը, որը երկշաբաթյա պարբերականությամբ հեռարձակվում է «Երկիր մեդիա» հեռուստանընկերության եթերում: Այս ծրագիրը համահայկական լսարանին ներկայացնում է ժամանակակից Ռուսաստանը և հայ համայնքը, միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների, տարածաշրջանային քաղաքանության և հայկական հարցերի վերաբերյալ ներկայացնում ռուսաստանյան քաղաքական գործիչների և վերլուծաբանների կարծիքներն ու մեկնաբանությունները: Ծրագիրը ցույց է տալիս հայ համայնքի կյանքի տարբեր կողմերը, պատմում է համայնքի նշանավոր դեմքերի և Հայաստանի բարեկամների մասին:
Կայուն հարաբերություններ են պահպանվում ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են լինում մեր միջոցառումներին: Կարևոր քաղաքական իրադարձությունների առիթներով կազմակերպվում են ռուսաստանյան խորհրդարանականների այցերը Հայաստան:

Մեր հիմնած քաղաքական բանավեճի «Երկխոսություն» ակումբը քնարկումների հարթակ է, ուր հայ, ռուսաստանյան և արտասահմանյան քաղաքական գործիչներն ու փորձագետները ներկայացնում են իրենց տեսակետները միջազգային կյանքի հրատապ հարցերի և հասարակական հնչեղություն ունեցող թեմաների նկատմամբ:

«Ռուս-հայկական համագործակցությունը» հաճախ է կարևոր հարցերի շուրջ կատարում հաղորդակցություն ապահովողի դեր Մոսկվայի հայկական կազմակերպությունների միջև, ինչպես նաև ապահովում նրանց համագործակցությունը տարբեր ձևաչափերով: Մենք կուտակել ենք Մոսկվայի բոլոր հայկական կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձ: Մոսկվայի հայ համայնքում կա այն ըմբռնումը, որ առանձին կազմակերպություններ ի վիճակի չեն կրելու աշխատանքների ողջ ծանրաբեռնվածությունը: Վերջին տարիներին կազմակերպությունների միջև համագործակցությունը ընթանում է բովանդակային ծրագրերի շուրջ, չկա որևէ մեխանիկական միավորում: Անցյալ է դառնում սպառողական այն մոտեցումը, երբ բոլորը սպասում են, թե կգա ինչ-որ մեկը և կլուծի բոլոր հարցերը, իսկ երբ դա տեղի չի ունենում, ապա իրական գործունեությունը փոխարինվում է անվերջ բողոքներով և անպտուղ քննարկումներով: Անհրաժեշտություն է դարձել կազմակերպությունների պահվածքի և նրանց փոխգործակցության նոր մշակույթը: Մենք կարծում ենք, որ լիարժեք համայնքի ձևավորման բանալին բովանդակային միասնականությունն է` իրական կազմակերպական բազմազանության պայմաններում: Մոսկվայում որոշակիորեն ապահովված է հենց այդպիսի մթնոլորտ, և հաճելի է, որ դրանում մենք մեր ավանդն ենք ներդրել:

Հարկ է ընդգծել նաև ՀԱՊԿ հետ համագործակցության ծրագրերը: «Ռուս-հայկական համագործակցությունը», իբրև ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցության անդամ, մասնակցում է համապատասխան տեղեկատվական-վերլուծական ծրագրերին: Վերլուծական ընկերակցության շրջանակներում, մեր ջանքերով Երևանում 2013 թ. տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ն և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովը, որը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և հավասարակշռության ապահավման գործում ՀԱՊԿ կարևոր դերը:

Միջպետական հարաբերությունների երկխոսության զարգացման և նոր քաղաքական մշակույթի դրսևորում է հանդիսանում միջկուսակցական համագործակցությունը: «Ռուս-հայկական համագործակցության» ջանքերով 2007 թ. հուլիսին կնքվել է առաջին հայ-ռուսական միջկուսակցական համաձայնագրը «Դաշնակցություն» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների միջև: Այսօր այդ համագործակցությունը զարգանում է ոչ միայն երկկողմանի մակարդակով, այլ նաև Սոցինտերնի շրջանակում: Իսկ դա արդեն լրացուցիչ միջազգային հարթակ է համաշխարհային քաղաքականության առաջնային հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները ներկայացնելու համար: Հայ-ռուսական առաջին միջկուսակցական համաձայնագրի ստորագրմանը հետևեց նման համագարծակցության հաստատումը Հայաստանի և Ռուսաստանի իշխող «Հանրապետական» և «Եդինայա Ռոսսիյա» կուսակցությունների միջև 2008 թ. հունվարին:

«Ռուս-հայկական համագործակցությունը» մասնակցում է նաև միջխորհրդարանական երկխոսության զարգացմանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության շրջանակում և երկու երկրների խորհրդարանների համապատասխան կոմիտեների գծով:

Յուրի Նավոյան
«Ռուս-հայկական համագործակցություն»
կազմակերպության նախագահ

http://lgz.ru/article/-41-6529-21-10-2015/flagman-obshchestvennoy-diplomatii/

Տպել Տպել