Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար. «1915 թ.-ին կատարվածը Ցեղասպանություն էր»

FotorCreatedԹուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` «Ermenihaber.am»-ին տված տեղեկության համաձայն` Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ Նիդերլանդների կառույցի եւ Հայ Դատի հանձնախմբի անդամները:

Քոնջան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին, ասելով. «Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը դարձավ աղետալի եւ արյունալի դեպքերի զոհը: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»:

news.am

Տպել Տպել