Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծության վրա, հարգելի կառավարություն

Արծվիկ Մինասյանը դեմ է նոր հարկատեսակին

FotorCreatedԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի արտադրության և օղու ակցիզային դրույքաչափերը, որի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակի դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն:

Առաջարկվում է նաև որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի դրույքաչափերը , քանի որ հասատագրված դրույքաչափերը դիզվառելիքի համար վերջին տասը տարում չեն փոփոխվել , և այն նույնպես կհարկվի: Օրենքը ուժի մեջ պետք է մտնի 2016թ մայիսի մեկից:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ քննարկվող նախագիծը գլխացավ առաջացնող նախագիծ է:

Նա կարծիք հայտնեց, որ այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չպեք է ներկայացվի , հակառակը, պետք է քննարկվեր, թե ինչպես անել, որ Հայաստանի բիզնես միջավայրը բարելավվեր: Մնչդեռ, ըստ պատգամավորի, ներկայացվել է մի նախագիծ, որը ոչ միայն հարկերի դրույքաչափի բարձրացում, այլ նաև բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակի ներմուծում, ինչն ունենալու է բացասական ազդեցություն:

«Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջ է, բայց մինչ այս պահը մեզ ներկայացվել է այլ բան: Եթե այդպես է, պետք է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ հարցում դնել , թե ինչպես՞ են պատկերացնում սոցիալ տնտեսական ներկայիս պայմաններում այդ պահանջի իրագործումը, երբ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են,որ առևտրի շրջանառության վեց տոկոս անկում մենք ունենք: Ուրեմն ի՞նչ է սպասվում այդ նախագիծը ընդունելուց հետո»,- ասաց Արծվիկ ՄԻնասյանը հավելելով, որ շատ զարմացած է, որ այդ նախագիծը հավանության է արժանացել մի կառավարության կողմից որի ծրագրային կենտրոնական դրույթներից մեկը համարվել է մարդը և մարդու կենսամակարդակի աճը:

«Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծության վրա, հարգելի կառավարություն ու ձեր ծրագրերի համարժեքության վրա, էս ձևով հնարավոր չէ, որ դուք կարողանաք առաջ մղել երկրի տնտեսությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ առաջարկվող հարկատեսակը չի նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մանավանդ որ նախագիծ է ներկայացվում առանց տնտեսական վիճակի զարգացման պլանի ու ազդեցության գնահատականի: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ առաջարկվող հարկատեսակը հսկայական բացասական ազդեցություն է ունենալու երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա:

«Այս նախաձեռնությունը մերժման է ենթակա»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել