Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել

FotorCreatedՊարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։

Բանաձեւն ընդունվել է միաձայն։

Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։

Հրապարկված հռչակագրում, որի բնօրինակը ներկայացնում ենք ստորեւ, Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ մարդկության դեմ կատարված ոճիր»։ Փաստաթուղը ստորագրել են Սենատի անդամները։ Սենատի որոշման մանրամասները Լատինական Ամերիկայից հեռախոսով փոխանցել է Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, «Սոցինտերնում» ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։

12187877_10206539135089448_1103969033417108391_n

Մանրամասները՝ հեռախոսազանգում

Պարագվայի սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

lainfo.es-5493-senado-paraguay

Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է արգենտինական Prensa Armenia գործակալությունը:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, որին աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից:

«Պարագվայի սենատը, միաձայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, միացավ հարավամերիկյան երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչել են այն»,- ասել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը:

Այս տարի Հայոց ցեղասպանությունը Հարավային Ամերիկայում ճանաչել են նաև այլ երկրներ և քաղաքներ՝ Արգենտինայի Միսիոնես նահանգը, Լատինամերիկյան խորհրդարանը (Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպություն), Ռիո դե Ժանեյրոյի նահանգը, Բրազիլիայի սենատը և Չիլիի խորհրդարանը:

Տպել Տպել