Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր ագրեսիվ գործողությունների համար

FotorCreatedԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի նախաձեռնությունը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA), Ռոյս-Էնգելի նախաձեռնությունը պաշտպանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի 80 անդամներ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում կայացել են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում կոնգրեսականները վերստին դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և Վաշինգտոնին կոչ են արել ջանք գործադրել Ադրբեջանի ագրեսիան զսպելու նպատակով:արամ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Ռոյս-Էնգելի նախաձեռնությունը սատարելու Պետդեպարտամենտի դիրքորոշումը և Օբամայի վարչակազմին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Խոսքերը կյանքեր չեն փրկի: ԱՄՆ և մեր միջազգային գործընկերները պետք է Ադրբեջանից պահանջեն պատասխանատվություն կրել իր ագրեսիվ գործողությունների համար», – ընդգծել է Համբարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամներ Էդ Ռոյսը և Էլիոտ Էնգելը ստորագրահավաք էին սկսել ԵԱԿՀ ՄԽ ամերիկացի համանախագաահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի ներքո, որում պահանջում էին ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում խաղաղության հաստատմանը նպատակաուղղված գործունեությունը: Կոնգրեսականներն առաջարկում են երեք քայլ, որոնք, նրանց համոզմամբ, թույլ կտան կարճ ժամկետում ապահովել ռազմական գործողությունների դադարցումը և պահպանել կայունությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նպաստել համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը պետք է ստորագրեն համաձայնագիր շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու շուրջ, շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգեր և ձայնայինսարքավորումներ տեղակայվեն՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար, ԵԱՀԿ-ից լրացուցիչ դիտորդներ տեղակայվել՝ շփման գծում հրադադարի խախտումներիդեպքերն ավելի լավ վերահսկելու համար: Ամերիկացի միջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, թե ինքը և ԱՄՆ նախագահի վարչակազմը ողջունում են այդ նախաձեռնությունը:

arminfo.am

Տպել Տպել