Ամերիկացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ

FotorCreatedԱՄՆ Իլինոյիս նահանգի հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ջերմորեն ողջունել է ամերիկահայերին ԱՄՆ Կապիտոլիումում ամենամյա տոնակատարությանը, որտեղ հերթական անգամ ընդգծվել է խաղաղությանն ու ազատությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Ազատության և ժողովրդավարության հարցում ԼՂ ունեցած հանձնառությունը նշելու ավելի լավ վայր չկա, քան Կապիտոլիումը, ինչպես Ստեփանակերտը` անկախության և ինքնորոշման խորհրդանիշ»,- իր ուղերձում ասել է Քըրքը:

Նա դատապարտել է Ադրբեջանի ուժգնացող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այս պահին չի զգում այն նույն խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես մենք Միացյալ Նահանգներում: Ղարաբաղի հայերն ամենօրյա պայքար են մղում սեփական անձի պաշտպանության համար՝ ընդդեմ հարևան Ադրբեջանի ոտնձգությունների»:

Քըրքը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախն իրենց աջակցությունն են հայտնել այս առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ:

Քեն Խաչիկյան

Քեն Խաչիկյան

ԱՄՆ սենատորի նման դիրքորոշումը բարձր գնահատականի է արժանացել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի կողմից, ով հույս է հայտնել, որ Մարկ Քըրքի հետ աշխատանքները կշարունակվեն և առաջին հարմար առիթի դեպքում Ռոյս-Էնգել առաջարկները կյանքի կկոչվեն:

armenpress.am

Տպել Տպել