Թուրքիա «Իսլամական պետութիւն» յարաբերութիւն Համաշխարհային յանցաբիզնեսի օղակներ

FotorCreatedՇուրջ մէկ եւ կէս տարի է անցել այն օրւանից, երբ «Իսլամական պետութիւն-ը (ԻՊ) սկսեց իր յարձակումները Միջին Արեւելքում, սկսելով Իրաքի հիւսիսում գտնւող Մոսուլ քաղաքից: Այժմ ԻՊ-ն իր հակակշռի տակ ունի Իրաքի հիւսիսային մասերը եւ դէպի արեւմուտք, Սիրիայից նաեւ մասեր՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանները: ԻՊ-ը գոյատեւելու եւ իրեն կանգուն պահելու համար պէտք ունի փողի, նիւթական աղբիւրների եւ մարդուժի ու զինեալ ուժերի:

Ինչեր են ԻՊ-ի նիւթական աղբիւրները, որոնց միջոցով կարողացել է մինչ այժմ գոյատեւել, ովքե±ր են դաստիարակում ԻՊ-ի զինեալներին, որտեղ են դաստիարակւում նրանք, որտեղից եւ ինչպէս են ձեռք բերում զէնք եւ զինամթերք:

Իրաքի եւ Սիրիայի այն մասերում, որ գտնւում են «Իսլամական պետութեան» հսկողութեան տակ, գոյութիւն ունի 253 նաւթահոր, որոնցից 161-ը աշխատում եւ օգտագործւում են ԻՊ-ի միջոցով: Այդ նաւթահորերում, եւ յարակից զտարաններում աշխատում են 275 ճարտարագէտ եւ 1107 սովորական աշխատաւոր: Ինչպէս են Նրանք վճարւում:

Ըստ ռուսական, ամերիկեան, իսրայէլական եւ իրաքեան աղբիւրների, «Իսլամական պետութիւն»-ը տարեկան շուրջ 500 միլիոն ամերիկեան դոլար եկամուտ ունի: Միայն անցեալ ապրիլին Սիրիայի նաւթահորերից թալանած նաւթից գոյացած եկամուտը կազմել է 46.7 միլիոն դոլար:

«Իսլամական պետութիւն»-ը թալանում է Սիրիայի եւ Իրաքի նաւթը, այն էժան գնով վաճառում է միջնորդների: Նաւթի համաշխարհային գինն է 40-50 դոլար` իւրաքանչիւր տակառի համար, ԻՊ-ն նաւթի տակառը վաճառում է 15-25 դոլարով: Ովքե±ր են այդ միջնորդները: Ըստ վերլուծաբանների, ռուսական ու ամերիկեան պատասխանատու դէմքերի (Վլադիմիր Պուտին եւ Մեդւեդեւ), (Ջօ Բայդըն եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար)` «Իսլամական պետութիւն»-ը այդ նաւթը էժան գնով վաճառում է թուրքերին: Դրանք թուրքական սովորական ընկերութիւններ չեն, դրանց գլխին հիմնականում կանգնած է Թուրքիայի Հանրապետութեան նախագահի տղան՝ Նեջմէդդին Բիլալ Էրդողանը (ծնւած 1980-ին): Բիլալը տէրը եւ տնօրէնն է մի քանի ծովային փոխադրական ընկերութիւնների, աւելի շուտ դա ընտանեկան բիզնես է բաղկացած հէնց նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանից, իր տղաներª Բիլալ եւ Բուրաք Էրդողաններից եւ իր փեսա Բերաթ Ալբայրաքից: Սրանք էժան գնով «Իսլամական պետութիւն»-ից գնում են Իրաքից ու Սիրիայից արտահանւած նաւթը եւ փոխադրում համաշխարհային շուկայ:

Իրաքից նաւթը բեռնատարերով բեռնաւորւում է Մուսուլի շրջակայքում գտնող նաւթահորերից, իսկ սիրիականը գլխաւորաբար Դեր Զորի շրջանից եւ այնտեղից ուղարկւում Ղամիշլի (Սիրիա-Թուրքիա սահման), այնտեղից՝ դէպի Բաթման, Ջէյհան, Դորթեօլ նաւակայանները, որոնք գտնւում են Թուրքիայի հարաւում` Միջերկրական ծովի ափերում:

Էրդողանի ընտանեկան բիզնեսը իր ներկայացուցիչ-գրասենեակներն ունի Բէյրութում ու նաեւ Էրբիլում, որտեղից կապեր են հաստատում նաւթի գնորդների հետ Միջին Ասիայում, հեռաւոր Ասիայում եւ Իսրայէլում:

«Իսլամական պետութեան» պատասխանատուները` դէպի Թուրքիա են փոխադրում նաւթից բացի մարդու մարմնի մասեր, հնագիտական իրեր, Սիրիայի ու Իրաքի գործարաններից թալանած սարքեր, եւ ի դիմաց, Թուրքիայից ստանում են զէնք եւ զինամթերք (որոնք հաւանաբար պատկանում են ՆԱՏՕ-ին): Թուրքիայի տարածքում, յատուկ ճամբարներում դաստիարակւում են ԻՊ-ի զինեալները: Թուրքիա-Սիրիա սահմանում, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում նաեւ գոյութիւն ունի հիւանդանոց, որտեղ բուժւում են ԻՊ-ի վիրաւոր զինեալները, այդ հիւանդանոցը պատկանում է Էրդողանի աղջկան` Սումայէ Էրդողանին:

Նշելի է, որ Թուրքիայի նաւակայանները, որոնք ընդունում են Սիրիայից ու Իրաքից թալանւած նաւթի բեռնատարներին գտնւում են «Ինջիռլիք» ռազմակայանից ոչ շատ հեռու: «Ինջիռլիք» ռամակայանը ղեկավարւում է ամերիկեան ուժերի միջոցով, այսինքն այդ հանցաբիզնեսը կատարւում է ամերիկացիների քթի տակ: Արդեօք Ամերիկայի եւ Եւրոպայի ռադարները, արբանեակներն ու լրտեսական օդանաւերը չեն կարողանում տեսնել Սիրիաիյց ու Իրաքից դէպի Թուրքիա մտնող բեռնատարների շարքերը:

Սեպտ. 30-ից, երբ Ռուսաստանը սկսեց իր զինւորական գործողութիւնները Սիրիայում, պակասել է նաւթատար բեռնատարների հոսքը դէպի Թուրքիա, խանգարւել է այդ յանցաբիզնեսը, զէնքի հոսքը դէպի ԻՊ եւ… պարզւում է շատ հարցերի պատասխանները, թէ ինչու Թուրքիան ոչնչացրեց ռուսական ռազմօդանաւին, Թուրքիան ի±նչ կապեր ու շահեր ունի Իրաքի հիւսիսում գտնւող քրդական ինքնավար կառավարութեան հետ, ինչո՞ւ են թուրքական ուժերը հաստատւել Իրաքի հիւսիսում, ինչո±ւ մէկ տարուց աւելի անցնելուց յետոյ, լուռ են Արեւմուտքը եւ Իսրայէլը եւ շատ այլ ինչուներ….

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Ռուս-թուրքական հակամարտութիւն
Արդեօք Սիրիան ամէն ինչ է

download
2011-ից, սկսւեց Սիրիական հակամարտութիւնը, որտեղ Ռուսաստանը եւ Թուրքիան հակադիր կողմերում էին` Թուրքիան դէմ էր Բաշար Ասադի վարչակարգին եւ ցանկանում էր որքան կարելի է շուտ Սիրիան տեսնել առանց Ասադի, իսկ Ռուսաստանը աջակցում էր Ասադի վարչակարգին եւ փորձում թուլացնել Սիրիայում Ասադի դէմ պայքարողների դիրքերը: Արդէն վերջին ամիսներին Ռուսաստանը զինւորական ուղղակի ներկայութիւն է Սիրիայում, ինչը որ այդքան էլ ցանկալի չէ Թուրքիայի եւ նրա արեւմտեան դաշնակիցներª Եւրոպայի եւ Ամերիկայի համար:

Անկախ այդ քաղաքական իրադրութիւնից, Ռուսաստանը եւ Թուրքիան մինչեւ վերջերս բարեկամական լաւ յարաբերութիւններ ունէին: Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Էրդողանը այցելեց Մոսկւա, իսկ նոյեմբերի 15-ին Վլադիմիր Պուտինը այցելեց Թուրքիա: Երկու այցելութիւնների ընթացքում նախագահները շատ ջերմ ընդունեցին միմեանց…. մինչեւ հասաւ նոյեմբերի 25-ը, երբ Թուրքիան ռմբակոծեց Ռուսաստանի SU-24 ռազմական օդանաւը, պատճառաբանելով թէ յիշեալ օդանաւը մուտք է գործել Թուրքիայի օդային սահմանը եւ դա սպառնալիք է երկրի անվտանգութեանը: Թուրքիայի կողմից նման արարքը բաւական ինքնավստահութիւն պահանջող քայլ է եղել: Թւում է, թէ թուրք իշխանաւորները ունեցել են այդ ինքնավստահութիւնը եւ Արեւմուտքի հովանաւորութիւնը, բայց արդե՞օք այդ ռուսական ռազմական օդանաւի մուտքը Թուրքիայի օդային սահմանները իսկապէս սպառնալիք է եղել, ինչո±ւ Ռուսաստանը պիտի սպառնար իր բարեկամ երկրին եւ ինչու Թուրքիան բարեկամ երկրի ռազմական օդանաւի մուտքը իր սահմաններից ներս պիտի համարեր սպառնալիք…

Դէպքից անմիջապէս յետոյ Պուտինը յայտարարեց, որ դա համարում է «Թիկունքից դաշոյնով հարւած» եւ անպատասխան չի թողնելու Թուրքիայի այդ արարքը:

Անցել է որոշ ժամանակ, թւում է թէ երկու երկրներն էլ ցանկութիւն չունեն սրելու հակամարտութիւնը այդ ուղղութեամբ, իսկ եթէ պիտի սրւի հակադրութիւնը, թերեւս շատ մեղմ ձեւերով է լինելու:

Ստոյգ չգիտենք թէ Ռուսաստանը ինչպէս է պատժելու Թուրքիային, միայն մինչ այժմ Ռուսաստանի կողմից եղել են հետեւեալ յայտարարութիւնները.
– Մինչ այժմ Թուրքիայի քաղաքացիները մուտք էին գործում Ռուսաստան առանց վիզայի, սակայն յետայսու պէտք է վիզայ ունենան (իհարկէ այս որոշման գործադրումը լինելու է 2016 թւականի յունւարից):

– Ռուսաստանը Թուրքիայից ներմուծում է մեծ քանակութեամբ թարմ բանջարեղէն մրգեղէն եւ մթերք. դա եւս Ռուսաստանը որոշել է սահմանափակել: Այս որոշումի գործադրումը եւս լինելու է 2016-ի յունւարից: Ռուսաստանն ինքը տնտեսական շրջափակման մէջ է Եւրոպայի կողմից, Ղրիմի՝ Ռուսաստանին կցումից եւ Ուկրայինայում միջամտութիւնների պատճառով: Եթէ Ռուսաստանը արգելի Թուրքիայից մթերքների մուտքը, թանկանալու են դրանց գները, ինչը ցանկալի չէ Ռուսաստանի տնտեսութեան համար:

– Ռուսաստանը թերեւս որոշի իր գազի արտածումներն էլ դէպի Թուրքիա սահմանափակել: Թուրքիան այդ ուղղութեամբ Ռուսաստանի կամուրջն է դէպի Եւրոպա, ցանկալի չէ, որ փակւի այդ կամուրջը:

Թուրքիայի միջոցով ռուսական ռազմական օդանաւի ոչնչացման հետեւանքով հաւանաբար Ռուսաստանը էլ աւելի ուժեղացնի զինւորական ներկայութիւնը Սիրիայում, արդէն որոշւել է, որ աւելացնի իր ռազմական օդանաւերի թիւը Սիրիայում ու նաեւ հրթիռային պաշտպանողական սարքեր տեղադրի այդ շրջանում, նաեւ մի ռուսական ռազմանաւ արդէն ուղղւել է դէպի Սիրիական նաւահանգիստ: Ռուսաստանը թերեւս նաեւ սկսի հովանաւորել «Դեմոկրատական միասնութիւն» կուսակցութեանը, որը քրդական կուսակցութիւն է եւ աշխատում է Սիրիայի հիւսիսում:
Ի պատասխան այդ քայլերի, թերեւս Թուրքիան մտադիր լինի փակել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցները՝ ռուսական նաւերի դէմ: Ռուսաստանից դէպի Սիրիա օգնութիւն հասցնող նաւերը անցնում են այդ ճանապարհով, Թուրքիան թերեւս հովանաւորի հիւսիսային եւ հարաւային Կովկասում իսլամական եւ թուրքական ծագում ունեցող ազգութիւններին ընդդէմ Ռուսաստանի… ամէն պարագայի երկու երկրների այդ քայլերը շահեկան չեն եւ ոչ մէկի համար եւ թւում է թէ երկուսն էլ մտադիր չեն առայժմս սրելու իրենց միջեւ գոյութիւն ունեցող հակամարտութիւնները:

Օգտաշատ յարաբերութիւն

Երկու երկրների փոխյարաբերութիւնը շահաւէտ եւ օգտակար են միմեանց համար: Պուտինը եւ Էրդողանը նախապէս ունեցած հանդիպումների ընթացքում (սեպտ. 23-ին Էրդողանի այցը Մոսկւա եւ նոյ. 15-ին Պուտինի այցը Անտալիա) որոշել էին, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի առեւտրական փոխանակումների ծաւալը մինչեւ 2023 թւական հասցնեն մինչեւ 100 միլիարդ դոլարի: Անցեալ տարի, այսինքն 2014-ին, երկու երկրները 31 միլիարդ դոլար արժողութեամբ առեւտրական փոխանակումներ են ունեցել, Թուրքիան Ռուսաստանից ներածել է 25.293 միլիարդ դոլար` գլխաւորաբար բնական գազ եւ նաւթ, իսկ դէպի Ռուսաստան է արտածել 5.946 միլիարդ դոլար արժողութեամբ ապրանքներ՝ առաւելաբար, թարմ միրգ, բանջարեղէն, մթերք, տեքստիլ, ինքնաշարժի մասեր:

Թուրքիան Ռուսաստանում ունի շինարարական մեծ բիզնես, իրագործում է մեծ նախագծեր թէ° բնակարանաշինութեան ասպարէզում, եւ թէ° ենթակառոյցային ասպարէզներումª յատկապէս ճանապարհաշինութան: Թուրքիան մինչ այժմ իրագործել է 1921 շինարարական նախագիծª 62.1 միլիարդ դոլար արժողութեամբª Մոսկւայում, Սիբիրում եւ Կամչատկայում (Ռուսաստանի հեռաւոր արեւելքում Խաղաղ ովկիանոսի ափին): Թուրքիայի արտասահմանեան շինարարական նախագծերի 19.5 տոկոսը գտնւում են Ռուսաստանում:

Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանագիր ունեն, ըստ որի Ռուսաստանը Թուրքիայի Մերսին նահանգում (Թուրքիայի հարաւումª Միջերկրական ծովի ափին) կառուցելու է ատոմակայան, պայմանագիրը արժէ 20 միլիարդ դոլար:

Ըստ Թուրքիայի Մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան տւեալների` ռուս զբօսաշրջիկները Թուրքիայի տուրիզմի շուկայի 10 տոկոսն են կազմում, ռուս զբօսաշրջիկներից գոյացած հասոյթը եղել է չորս միլիարդ դոլար:

Սիրիան կարեւոր է երկու երկրների համար, բայց ամէն ինչ չէ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Հարցազրոյց տկն. Սելինա Դողանի հետ
Թուրքիայի առաջին հայ կին պատգամաւորը

061135234372

Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցութիւնն է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը (ԺՀԿ), կամ ինչպէս որ Թուրքիայում են ասում Ջէ. Հէ. Փէ. (Ջոմհուրրիէթ Հալք Փարթիսի):

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը (ԺՀԿ), հիմնւել է 1923 թւականին, հիմնադրւել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը եղել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրը` Օսմանական կայսրութեան տապալումից յետոյ:

ԺՀԿ-ն տասնամեակներ Թուրքիայում եղել է իշխանութեան գլուխ, այժմ համարւում է կառավարութեան գլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւնը:
ԺՀԿ-ն նաեւ անդամ է սոցիալիստական ինտերնացիոնալ (սոցինտերն) կազմակերպութեանը, որտեղ անդամ են սոցիալիստ կուսակցութիւնները, դրանց շարքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

2015 թւականի նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցան երկրի խորհրդարանական 25-րդ ընտրութիւնները եւ ընտրւեց 26-րդ խորհրդարանը:
Թուրքիայի խորհրդարանի ընտրութիւնների համար թեկնածուներ են ներկայացնում կուսակցութիւնները: Թուրքիայի խորհրդարանը ունի 550 աթոռ, ընտրութիւնների արդիւնքում ԺՀԿ-ն շահեց 134 տեղ:

ԺՀԿ-ի թեկնածուների ցանկում առաջին անգամ լինելով ներկայացւած էր հայ կինª տկն. Սելինա Դողանը:
Սփիւռքի հայութեան համար թերեւս հետաքրքիր լինի թէ ով է տկն. Դողանը, ինչպէս ընտրւեց նա Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր եւ ինչեր են ընդհանրապէս նրա մտքերն ու գաղափարները…

Նման հարցումների համար պատասխան ստանալու նպատակով հանդիպեցի տկն. Սելինա Դողանին: Զրոյցի սկզբում տկն. Դողանը նախ համառօտ կերպով պատմեց, իր կեանքի ու գործունէութեան մասին, ապա ունեցանք շահեկան զրոյց:

Սելինա Դողան – Ծնւել եմ Պոլսում, 1977 թւականին, տարրական կրթութիւնս, այսինքն մինչեւ հինգերորդ դասարան յաճախել եմ հայկական «Տատրեան» վարժարան, յետոյ շարունակել եմ ֆրանսիական դպրոցում: Միջնակարգս աւարտելուց յետոյ համալսարանում սովորել եմ իրաւաբանութիւն: 2004 թւականից մինչեւ խորհրդարանի պատգամաւոր ընտրւելս զբաղւել եմ փաստաբանութեամբ:

Միշտ փորձել եմ մեր հայկական համայնքում գործօն ներկայութիւն լինել, կամաւոր կերպով բազմաթիւ աշխատանքներ եմ ունեցել համայնքում, այդպէս որ համայնքում ճանաչւած եմ: հայրիկս նոյնպէս ճանաչւած անձնաւորութիւն է, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ է եւ Ստամբուլի Բաքրքոյի (Ստամբուլի քաղաքամասերից) քաղաքապետութեան օգնականն է: Մեծացել ու դաստիարակւել եմ «Սոցիալ-դեմոկրատ» գաղափարի տէր ծնողների մոտ, այնպէս որ հեռու չեմ այդ գաղափարաբանութիւնից:

Ամուսինս էլ փաստաբան է եւ ճանաչւած անձնաւորութիւն է հայկական համայնքում:

Հայկական համայնքի հարցերից ու առօրեայ խնդիրներից հեռու չեմ եւ ծանօթ եմ մեր դժւարութիւններին:

– Գ. Ղ.- Ինչպէ՞ս արծարծւեց Ձեր թեկնածութեան հարցը:

– Երբ որոշւեց, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան կողմից, հայ համայնքի միջից էլ մի թեկնածու ներկայացւի, նախ հայրիկիս անունը արծարծւեց, բայց քանի որ որոշւել էր, որ թեկնածուն անպայման կին լինի, ապա ես արժանի գտնվեցի: Սա խորհրդանշական քայլ չէր, այլ քաղաքական մէկ կարեւոր քայլ: Փոփոխութիւններ են կատարւում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան մէջ, կուսակցութեան ղեկավարութիւնը աւելի է մօտեցել սոցիալ դեմոկրատ սկզբունքներին:

– Ասացիք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան մէջ փոփոխութիւններ են տեղի ունենում, ինչպիսի փոփոխութիւններ են դրանք:
– Ինչպէս որ ասացի, կուսակցութիւնը աւելի է մօտենում «Սոցիալ-դեմոկրատական» ուղղուն, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը իրեն համարում է մոդեռն կուսակցութիւն եւ ցանկանում է ժամանակի հետ քայլ պահել: Կուսակցութեան ղեկավարութիւնը երիտասարդացել է, փորձում է սեռային հաւասարութիւն պահպանել, օրինակ այս շրջանի խորհրդարանական ընտրութիւններում կին թեկնածուների թիւը մեծացրեց: Արդէն շուրջ 20 կին պատգամաւոր ունի մեր կուսակցութիւնը խորհրդարանում, այս թիւը բաւական չէ, բայց անցեալի համեմատութեամբ առաջխաղացք է: Կուսակցութեան կադրերը փոխւել են, եթէ նախկինում կային պահպանողականներ, հիմա նրանք չկան, հիմա աւելի սոցիալ դեմոկրատ գաղափարներով եւ ծրագրերով առաջնորդւող դէմքեր են ղեկավարութիւն դարձել, երիտասարդներ եւ կիներ կան գործի գլուխ:
Խորհրդարանական ընտրարշաւի ժամանակ եւ մեր միթինգներում կուսակցութիւնը շեշտ էր դնում աւելի սոցիալական հարցերի վրայ՝ աշխատաւորութեան վիճակի բարելաւում, կանանց եւ երեխաների համար բարւոք վիճակի ստեղծում, քաղաքացիութեան հաստատութեան եւ հաւասար իրաւունքների հարց: Այն որ քրդերի հարցը պիտի վերջապէս ունենայ իր լուծումը, դա պիտի նաեւ լուծւի խորհրդարանում, մասնագիտական յանձնաժողովներում, քրդերէնը պիտի դասաւանդւի դպրոցներում, քրդերի համար, որպէս իրենց մայրենի լեզու, քրդական քաղաքներում կամ թաղամասերում հին քրդական անունները պիտի վերականգնւեն եւ ամենակարեւորը, որ ամէն ինչը պիտի լինի թափանցիկ:

– Արդեօք Ձեր հայ լինելը կամ կին լինելը, որեւէ արգելք կամ դժւարութիւն չստեղծեց Ձեր ընտրւելու ճանապարհին:

– Պիտի ասեմ, որ ես բնաւ դժւարութիւն չեմ ունեցել թէ° որպէս հայ, եւ թէ որպէս կին: Իմ թեկնածու առաջարկելը մի ժողովրդավարական քայլ էր կուսակցութեան կողմից: Իրենց համար սա շատ կարեւոր հարց էր, շատ հովանաւորութիւն եղաւ իմ նկատմամբ, կուսակցութեան նախագահ պրն. Քըլըչդարօղլուն ինձ շատ հովանաւորեց: Ընտրարշաւի ժամանակ եւ հանդիպումների ընթացքում, սկզբում որոշ ազգային մօտեցումներ ունեցող անձնաւորութիւնների կողմից մի քիչ դիմադրութիւն կար իմ թեկնածութեան նկատմամբ, բայց երբ ես նրանց հանդիպում էի եւ ծանօթացնում էի ինձ, փոխւում էր նրանց կարծիքը, կարեւորը այն է, որ կարողանաս առաջ գնալ, կարողանաս նոր մթնոլորտ ստեղծել…

– Ի՞նչ ծրագրեր ունէք, որպէս Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամաւոր:

– Ես արդէն սկսել եմ աշխատանքներս: Պիտի կարգաւորւի մեր համայնքի կալւածների տնօրինման հարցը. Օսմանական ժամանակաշրջանից գոյութիւն են ունեցել հիմնադրամներ (թուրքերէնով վաքըֆներ), որոնք իրաւական կառոյցներ են, մեր բոլոր դպրոցները, եկեղեցիները եւ հաստատութիւնները այդ հիմնադրամների անւան տակ են աշխատում, նոյնն է նաեւ միւս փոքրամասնութիւնների պարագան: Այդ վաքըֆները կառավարութիւնից դրամական օգնութիւն չեն ստանում, միաժամանակ տասնամեակների ընթացքում, կառավարութիւնների կողմից հաստատւել են բազմաթիւ օրէնքներ, որոնք սահմանփակել կամ կանխել են այս հիմնադրամների (վաքըֆների) աշխատանքները, նրանք որեւէ նիւթական աղբիւր չունեն: Հայերի պարագային բարերարների օժանդակութիւններով է, որ գոյատեւում ենք, այս վաքըֆները պիտի կարողանան եկամուտի աղբիւրներ ունենան, որ իրենց ենթակայ հաստատութիւններին կարողանան կառավարեն, ներկայում գոյութիւն ունեցող օրէնքները այդ կապակցութեամբ թերի են, սահմանափակող են, դրանք պիտի փոփոխութիւնների ենթարկել, փոքրամասնութիւնները պիտի իրաւունք ունենան իրենց հարցերը տնօրինելու եւ ես հիմա աշխատում եմ այդ ուղղութեամբ: Աշխատում եմ եղած օրէնքները կարգաւորեմ եւ հարկ եղած դէպքում նոր օրէնքներ առաջարկեմ, սա իմ առաջնահերթ ծրագրերից է: Իհարկէ ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ, միայն հայութեան պատգամաւորը չեմ, երկրում գոյութիւն ունեն խտրականութիւններ, միաժամանակ գոյութիւն ունեն օրէնքներ խտրականութիւնը եւ ատելութիւնը տարածելու դէմ, բայց դրանք չեն գործադրւում: պիտի աշխատեմ խտրականութեան դէմ գոյութիւն ունեցող օրէնքների ճիշտ գործադրման համար մեխանիզմներ գտնելու… շատ գործեր կան, որ պիտի անեմ… ինչպէս ասացի ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ:

– Եթէ Ձեր կուսակցութիւնը խորհրդարանում մեծամասնութիւն դառնար եւ յաջողէր որ կառավարութիւն կազմել, արդեօք երկրի արտաքին քաղաքականութեան մէջ փոփոխութիւն կը ստեղծէիք:
– Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը հարկաւ որ փոխւի, մենք հիմա աւելի շատ թշնամիներ ունենք, քան բարեկամներ:

– Իսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութեան մասին ի՞նչ է Ձեր կարծիքը:
– Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պիտի բացւի, այս երկու ազգը պիտի առիթը ունենան աւելի շատ միմեանց ճանաչեն:

– Այդ ուղղութեամբ ի՞նչ կասէք Սփիւռքի պարագային:

– Սփիւռքի պարագային էլ պիտի ասեմ, որ այս թշնամանքի ու խորթութեան պատճառը աւելի շատ այն է, որ հայերը եւ թուրքերը միմեանց չեն ճանաչում: Օրինակ անցեալ Ապրիլ 24-ի օրերին Սփիւռքից շատ հայեր եկան Ստամբուլ, սա շատ լաւ երեւոյթ էր, սփիւռքահայերը պիտի առիթը ունենան, որ աւելի լաւ կարողանան իրենց մտքերը բացատրեն մեզ մօտ, եւ թուրքերէն լեզւով ոչ թէ հայերէնով: Սա շատ կարեւոր հարց է, զանգւածային լրատւական միջոցներից պիտի օգտւել օրինակ հեռուստաալիքներ պիտի լինեն Սփիւռքից կամ Հայաստանից եւ թուրքերէն լեզւով ծրագրեր ունենան, կապեր պիտի հաստատւի սփիւռքահայ հաստատութիւնների եւ Թուրքիայի հաստատութիւնների միջեւ, ճամբորդութիւններ, փոխադարձ այցելութիւններ եւ նման շփումներ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Selina (1)

alikonline.ir

Տպել Տպել