Արցախի ազգային վիճակախաղի 2015-ի ողջ հասույթն ուղղվելու է առաջնագծի պաշտպանությանը

DSC_1725 (2)Made in Artsakh պիտակով գորգ, թթի օղի ու մեղր. նվերները ստանում են Արցախի ազգային վիճակախաղի հայաստանյան մասնակից-հաղթողները: Շահումային ֆոնդի հիմնական մասը ձեռագործ գորգերն են, որոնք գործում են «Ղարաբաղ Կարպետ» գորգագործարան ընկերությունում: 2015-ին վիճակախաղի 5000 տոմս իրացրել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ բաժանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բուհերի ուսանողներին եւ մարզի երիտասարդներին: 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը շահել են, ավելին, դրանցից 1-ն էլ՝ 1 միլիոն դրամ: Արցախի ազգային վիճակախաղ ծրագիրը գործում է արդեն 3 տարի: Գլխավոր նպատակը՝ ԼՂՀ-ում հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումն է: Այս ծրագրի շրջանակում միայն գորգագործության բնագավառում 205 կին է աշխատում, որոնց մեծ մասը սպաների կամ զոհված ազատամարտիկների կանայք կամ մայրեր են, կամ էլ՝ հաշմանդամություն ունեցող անձիք: 08.02.16-1445arcax

«2015 թվականի արդյունքները վատը չեն, չնայած մենք չկարողացանք իրացնել այնքան տոմս, որքան նախատեսել էինք, եւ որքան իրացրել էինք 2013-ին եւ 2014-ին: Ամեն դեպքում, վաճառվել է 100 հազար տոմս, եւ ունեցանք ավելի քան 430 շահող՝ ոչ միայն ՀՀ-ից, այլեւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Իրանից եւ մի շարք այլ երկրներից: Մենք կարողացանք 25 երկրում վիճակախաղի տոմս իրացնել»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։

2013-14 թվականներին վիճակախաղի շահումային ֆոնդում միայն հայկական գորգեր էին, 2015-ին այդ ֆոնդի շրջանակն ընդլայնվեց. մեղր, տակառիկով թթի օղի ու մի քանի հատ 1 մլն դրամ: Արթուր Աղաբեկյանի խոսքով, 2015-ին վիճակախաղի ողջ հասույթն ուղղվել է առաջնագիծ՝ սահմանի պաշտպանությանը: «Խաղարկության կայացման համար ողջ տարվա ընթացքում Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում վաճառվում են տոմսերը, որոնցից 1 հատի գինը 2000 դրամ է: Գնելով 1 տոմս՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստանում մասնակցելու խաղարկությանը, ամեն տարվա դեկտեբեր 28-ին: Խաղարկությունից հետո հայտարարվում են շահած տոմսերը եւ շահումը»,- ասաց Արցախի ազգային վիճակախաղի Երեւանի գրասենյակի տնօրեն Ազատուհի Սիմոնյանը։

yerkirmedia.am

Տպել Տպել