Սա ներքին ժողովրդավարություն ապահովող մեխանիզմ է

FotorCreatedԻշխանությունը պատրաստ է քննարկել ընդդիմության «ուլտիմատումները»

ՀՅԴ-ն նախնական քննարկումներ է ունեցել և նրա շատ առաջարկներ տեղ են գտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ աշխատանքը դեռևս ավարտված չէ, այն կշարունակվի ԱԺ քննարկումների ժամանակ:

Քվեարկված ընտրացուցակների հրապարակումը, ըստ Ա. Վարդանյանի, տարիներ շարունակ եղել է ՀՅԴ-ի պահանջը, «Բայց դա արդեն միակ բալասանը չէ՝ բոլոր հարցերը չեն լուծվելու, նույնիսկ կարող են խնդիրներ առաջանալ: Սակայն այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կարող են մատչելիությունն ու վստահությունը բարձրացնել, որ ուրիշի փոխարեն չեն կարող քվեարկել, որ հանրապետությունից բացակայողների փոխարեն հնարավոր չէ քվեարկել, եթե այս հարցերը մենք կարողանանք լուծել, էապես կմեծանա վստահելիությունը»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ բալասան կլինի տեխնիկական միջոցների ներդրումը. «Թեև ժամանակը քիչ է, սակայն պետք է այնպես անել, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին կարողանանք ապահովել մեկ միասնական անձը հաստատող փաստաթղթով: Իսկ եթե տեխնիկապես հնարավոր չէ, ապա կարելի է առանձին լուծումներ մտածել: Մյուս խնդիրը նույնականացման այնպիսի մեխանիզմի ներդրումն է, որը կբացառի այլ անձի փոխարեն քվեարկելը, այդ պարագայում մյուս խնդիրը կդառնա երկրորդական»:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը մեծ ողբերգություն չի համարում, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծում չեն ներառվել ընդդիմության առաջարկները և նշում է, որ լայն հնարավորություն կա առաջիկա ամիսներին լսումների և քննարկումների միջոցով այդ բոլոր առաջարկությունները ներկայացնել:

Աղվան Վարդանյանը համաիտ չէ ընդդիմության այն տեսակետների հետ, որ ԸՕ-ում ռեյտինգային քվեարկության ներքո քողարկված է մեծամասնական ընտրակարգը. «Սա հարյուր տոկոսանոց ընտրակարգ է, որն ունի իր տարբերակները, դա ունի նաև իր բացատրությունը՝ նաև քաղաքական համակարգի ներքին ժողովրդավարության, նաև մեր քաղաքացիների մասնակցությամբ ընտրության: Մինչ օրս ինչ էր կատարվում՝ կուսակցությունների նախագահները գրեթե միանձնյա էին որոշում այդ ցանկը, և քաղաքացին որևէ հնարավորություն չուներ իր ցանկացած մարդուն ուղարկել ԱԺ: Ռեյտինգային քվեարկությունը հարյուր տոկոսանոց համամասնականն է, բայց քաղաքացուն հնարավորություն ես տալիս նաև մասնակցելու, թե տվյալ կուսակցությունից ինքը ում է ցանկանում տեսնել պատգամավոր: Սա ներքին ժողովրդավարություն ապահովող մեխանիզմ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել