ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Աղվան Վարդանյանը

FotorCreatedՀայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է գումարվել, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա այդ պաշտոնում փոխարինել է իր կուսակից ընկեր Արծվիկ Մինասյանին, որը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:

Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են Աղվան Վարդանյանի թեկնածությունը:

Տպել Տպել