Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել

FotorCreatedԱրա Նռանյանը շատ արժանի գործիչ է, եւ թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով կնպաստի Վերահսկիչ պալատի առջեւ դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, հայտարարել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ՎՊ ղեկավար կազմին է ներկայացնելով ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին:

ՎՊ նախագահը հանգամանալից կերպով ներկայացրել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, աշխատակազմի ղեկավարին եւ վարչության պետերին` խոսելով նրանց անցած ուղու, մասնագիտական որակների եւ կատարած աշխատանքի մասին:

ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալն իր հերթին Իշխան Զաքարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ դրական գնահատականի համար եւ շեշտել, որ գիտակցում է այն բարձր պատասխանատվությունը, որը դրվել է իր ուսերին ՀՀ նախագահի կողմից:

«Ուրախ եմ, որ աշխատելու եմ մեծ ճանապարհ անցած պրոֆեսիոնալների հետ: Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Համոզված եմ` աշխատանքն արդյունավետ է լինելու»,- նշել է Արա Նռանյանը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսել է նաեւ Սահմանադրական փոփոխությունների եւ դրանց համատեքստում նոր օրենքի մշակման, աշխատանքների կազմակերպման, առկա խնդիրների եւ դրանց կարգավորման վերաբերյալ` Արա Նռանյանին հակիրճ ծանոթացնելով ՎՊ նախագահի տեղակալի գործառույթներին:

news.am

Տպել Տպել