54 կոնգրեսականներ Օբամային կոչ են արել ճնշում գործադրել Ալիեւի վրա Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար

FotorCreatedԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգթոն կատարվելիք այցից մի քանի օր առաջ, որտեղ նա պետք է մասնակցի միջազգային միջուկային գագաթնաժողովին, ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարներին՝ կոչ անելով նախագահ Բարաք Օբամային օգտագործել այդ այցը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Ռոյսի եւ Էնգելսի առաջարկների իրականացումն արգելափակելը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսի նախագահ Էդ Ռոյսի եւ կոնգրեսական Բրեդ Շերմանի հեղինակած նամակը կոչ է անում խաղաղության հաստատման համար երեք հիմնական կետեր իրականացնել

Ստանալ կողմերի համաձայնությունը շփման գծից դիպուկահարներին, ծանր զինատեսակները եւ նոր սպառազինությունները հետ քաշելու հարցում

ԵԱՀԿ մշտադիտարկող խմբեր տեղակայել, որոնք պետք է հետաքննեն եւ պարզեն, թե ով է շփման գծում հրադադարի խախտման հեղինակը

ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ տեղակայել շփման գծում, որպեսզի ավելի լավ վերահսկվի հրադադարի պահպանման ռեժիմը։

Նամակը ստորագրած կոնգրեսականների ցուցակին կարող եք ծանոթանալ ստորեւ։

Տպել Տպել